Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ժամկետային զինվորների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ
ОбществоԱրցախում ծառայող զինվորների հարազատները այսօր՝ ապրիլի 9-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց որդիներին զորացրել:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում զինծառայողների ծնողներն ասացին, որ իրենց պահանջները մի քանիսն են, որոնք ներկայացրել են կառավարությանը․ «Մենք պահանջում ենք, որ պատերազմին մասնակցած երեխաներին ժամկետից շուտ զորացրեն։ Պատերազմի ընթացքում բազմաթիվ առողջական խնդիրներ են ստացել երեխաները, մեր պահանջն է, որ պատշաճ բուժզննում իրականացնեն»,- ասաց ծնողներից մեկը։
Ծնողները փոխանցեցին, որ այս պահին 7 հոգուց կազմված խումբը հանդիպում է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրանք մի քանի անգամ արդեն նման ակցիաներ իրականացրել են, հանդիպում ունեցել ՀՀ վարչապետի հետ և բարձրացրել են իրենց հուզող հարցերը, բայց, ինչպես իրենք են ասում, սայլը տեղից չի շարժվում: