Դիբալան կարող է հեռանալ «Յուվենտուսից» 2022 թվականին
Սպորտ«Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան 2022 թվականի ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ իտալական ֆուտբոլային ակումբից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ինչպես նշում է թերթը, կողմերը դեռ չեն պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ, որի ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախորդ ամռանը «Յուվենտուսը» Դիբալային առաջարկել էր նոր պայմանագիր` յուրաքանչյուր մրցաշրջանի համար 10 միլիոն եվրո աշխատավարձով, բայց մերժում էր ստացել: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ակումբը վերջերս հետ է վերցրել պայմանագրի երկարաձգման մեկ այլ առաջարկ այն բանից հետո, երբ 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է երեկույթի՝ խախտելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված կանոնները: Դիբալան «Յուվենտուս» խաղում 2015 թվականից: Ակումբի կազմում նա դարձավ Իտալիայի հնգակի չեմպիոն, Իտալիայի գավաթի եռակի հաղթող: