Միջազգային աղբյուրները փաստում են՝ մեր թողած բանակցային ժառանգությունը բացառիկ ուժեղ էր․ Արմեն Աշոտյան
ԲլոգոսֆերաՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Հոգլանդին, մի շատ կարևոր փաստ է վերահաստատել։
Այն է՝ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված տարբերակը, որը ներառում էր Արցախի կարգավիճակի ճանաչման հարցը, բաղկացած պիտի լիներ 3 փաստաթղթերից.
1. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հռչակագիր։
2. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարություն։
3. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձև։
Միջազգային հեղինակավոր աղբյուրները կրկին փաստում են, որ մեր թողած բանակցային ժառանգությունը բացառիկ ուժեղ էր և հայանպաստ, մինչև դավաճան սրիկան, սկսելով սեփական կետից, «բանակցեց» ինչ ուզում էր...»:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նախկին համանախագահ Հոգլանդին, մի...
Posted by Armen Ashotyan on 2021 թ. ապրիլի 9, ուրբաթ