Մենք խայտառակ վատ ընդդիմություն ենք․ Միքայել Մինասյան
PoliticalԵս չգիտեմ, թե ես ինչ եմ անելու ընտրություններին, որովհետև ընտրություններին իմ վերաբերմունքը պարզ է։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Միքայել Մինասյանը։
Մինասյանը նշեց՝ շատ վատ է, որ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ գնում է դեպի ընտրություն․ «Մի պահ պատկերացրեք, որ դա ուղղակի խայտառակություն է։ Մենք եղել ենք խայտառակության տակ, որովհետև դա ոնցոր Իտալիան 45 թվականին Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ գնար ընտրության ու Բենիտոն ասեր՝ ժողովուրդը կորոշի ես ֆաշիստ եմ, թե՝ ոչ»։
Մինասյանն ասաց, որ Հայաստանի ընդդիմությունը խայտառակ վատն է․ «Ես ինքս էլ եմ ասում, որ մենք խայտառակ վատ ընդդիմություն ենք։ Դրա ապացույցը Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն են։ Նիկոլ Փաշինյանն արդարության համար եմ ասում, եթե ունենար այս հասարակական՝ կրկնում եմ Հայաստանում միայն ԺԵԿ-երը չեն հայտարարել, որ Նիկոլը պետք է հեռանա, եթե Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործիչն ունենար այս վիճակի 5 տոկոս, ինքը Էրդողանին էլ էր արդեն գցել։ Այն, որ մենք ապաշնորհության գագաթնակետն ենք, դա չի քննարկվում»։