ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են. ես արժանապատիվ եղբայրության կողմնակից եմ. Միքայել Մինասյան
Политические«Պիտի հասկանանք՝ ում շահերն են համընկնում մեր երկրի շահերի հետ, գտնենք, կառուցենք և գնանք առաջ»,-այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Միանգամից ասեմ՝ այսօր դա Մոսկվան է, այլընտրանք չկա, ով ինչ ասում է՝ խաբում է, բայց նույնիսկ այսօր Մոսկվայի հետ հարաբերություններում ՀՀ-ն պարտվողական կարգավիճակում է»,-ասել է նա։
Միքայել Մինասյանն ընդգծեց՝ ինքը ՌԴ-ի հետ եղբայրության կողմնակից է։
«Ես արժանապատիվ եղբայրության կողմնակից եմ։ Դա էլ է աշխատանք, դա էլ է դիվանագիտություն։ ՀՀ և ՌԴ շահերը 90 տոկոսով համընկնում են», - նշել է Մինասյանը։