Արցախի տաղանդավոր երիտասարդների հետ էլի համագործակցություններ ու ծրագրեր ունեմ. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նկարահանել ենք Ջորջի հետ: Նա Արցախից է` Արցախի Ձայների տաղանդավոր տղաներից: Անցյալ տարին իր համար էլ աննկարագրելի դժվար էր ու կորուստներով:
Այս աշխատանքը մեզ համար լավ միջոց էր կտրվելու, ստեղծագործական աշխարհ տեղափոխվելու ու այնտեղ մեր հույզերը թողնելու:
Արցախի տաղանդավոր երիտասարդների հետ էլի համագործակցություններ ու ծրագրեր ունեմ. սա դեռ սկիզբն է»: