ՌԴ Պետդումայի պատգամավորը հորդորել է մոռանալ Թուրքիա մեկնելու մասին
WorldՊետդումայի պատգամավոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռոսպոտրեբնադզորի նախկին ղեկավար Գենադի Օնիշչենկոն հորդորել է ձեռնպահ մնալ Թուրքիա մեկնելուց`համաճարակաբանական վատ իրավիճակի պատճառով։ Հինգշաբթի օրը վերջին տաս օրվա ընթացքում յոթերորդ անգամ Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի աճը թարմացրել է ռեկորդը՝ հասնելով 55941-ի: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շատ արագ է բարդանում, և մուտացիայի ենթարկված շտամները Ռուսաստան են բերվել հենց Թուրքիայից:
«Եկեք այսօր, այս ամառ, օգտագործենք մեր երկրի հսկայական ժամանցային հնարավորությունները՝ Ղրիմ, Սև ծովի ափեր, Աբխազիա։ Սա գանձ է, որն անհրաժեշտ է օգտագործել: Թուրքիա գնալու անհրաժեշտություն չկա», - ասել է Օնիշչենկոն։ Պատգամավորը հավելել է, որ Թուրքիան «չի պատրաստվի ամառային սեզոնին»: «Դա կլինի վատ և անապահով ծառայություն: Թուրքիայի առողջապահությունը չի հաղթահարում ներկա իրավիճակը», - ասել է նա: