Ռազմագերիների հարցի լուծումը շատ պարզ է. պետք է բոլոր տեսակի բանակցությունները դադարեն. Գեւորգ Դանիելյան
ՔաղաքականՁեւավորված իրավաքաղաքական մշակույթը հնարավորություն չի տալիս ավելի լավ աշխատելու. Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձեւակերպումներով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ նշեց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
«Եթե դուք դատարանի անկախությունը ոտնահարող օրենք եք ընդունում, կամ ասենք ՍԴ-ի փոփոխությունները կապակցում եք ներդրումների հետ, դրա ի՞նչն է պոպուլիստական»,-ասաց նա:
Անդրադառնալով ռազմագերիների հարցին, նա նշեց. «Այդ հարցի լուծման եղանակը շատ պարզ է. պետք է բոլոր տեսակի բանակցությունները դադարեն, մանավանդ տարածքային հարցերի շուրջ, եւ ասել՝ հարգելիներս, կլուծվի ռազմագերիների հարցը, կանցնենք հաջորդ փուլին: Նույնիսկ եթե իրենք ռազմագերիներին համարում են ահաբեկիչներ, կարող են համաներում կիրառել եւ ազատ արձակել: Դա կախված է քաղաքականությունից»: