«Ռոմայի» դարպասապահ Լոպեսը ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացող
Սպորտ«Ռոմայի» դարպասապահ Պաու Լոպեսը ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Twitter-ի մրցաշարի միկրոբլոգը:
Հինգշաբթի օրը «Ռոման» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթեց «Այաքսին»: 53-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Սերգեյ Կարասևը նշանակեց 11 մետրանոց «Ռոմայի» դարպասին, բայց Լոպեսը հետ մղեց Դուշան Տադիչի հարվածը: Դրանից հետո «Ռոմայի» խաղացողները խփեցին երկու գնդակ և կամային հաղթանակ տարան: