Ես հիմա կպատմեմ ողջ իրականությունը․ Վանեցյանը՝ Կադիրովի հետ ընկերության մասին Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ. Թաթոյան Օրվա վերջին հանդիպումը շուռնուխցիների հետ էր․ Փաշինյան Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում. հայտարարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն անհնար է. Լևոն Տեր–Պետրոսյան Այս չագուչը իջնելու է ձեր դատարկ գլխերին. հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու.Փաշինյան ՀՀ-ն ներկայացնող լրագրողները հավատարմագրվել են Եվրո-2020-ի համար Մենք տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման արմատական վերանայման եզրին ենք. Քոչարյան Այսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել. Լևոն Տեր-Պետրոսյան 

ՀՔԾ-ն հերքել է տարածված լուրը, թե Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու

Իրավունք

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հերքել է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու նոր մեղադրանք առաջադրելու հրահանգը չկատարելու պատճառով: Ներկայացնում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը:

«Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Բորյա Չիլինգարյանի կողմից աշխատանքից ազատվելու դիմում գրելու և գործով ՀՔԾ պետի հետ տարաձայնություններ ունենալու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը բացահայտ ապատեղեկատվություն է, և դրա տարածումն ընդամենը պայմանավորված է հիշյալ քրեական գործով մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի, Նիկոլայ Գրիգորյանի, Շիրազ Կիրակոսյանի, Մուշեղ Կոշեցյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտ հայտնելու քննիչի` 09.04.2021 թ.-ին կայացրած որոշմամբ:

Այդուհանդերձ, նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել վերը նշված քրեական գործով իրականացված նախաքննության վերաբերյալ կատարվող անհիմն շահարկումներից, ինչպես նաև կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում որոշ մանրամասներ ներկայացնել դրա վերաբերյալ:

Այսպես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց օտարման անհրաժեշտության հիմնավորման և գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և ընդունվել 16.12.2010թ. թիվ 1660-Ն որոշումը, որի հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Վերը նշված արարքի կատարման համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով պարզվել է նաև, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարումից հետո, ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ կառավարության 08.09.2011թ. նիստում, առանց պատշաճ հիմնավորման, որպես լրացուցիչ հարց ներկայացվել է «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին փոքր ՀԷԿ-երի համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Ներկայացված նախագիծը քննարկվել և ընդունվել է ՀՀ կառավարության 08.09.2011թ. թիվ N 1300-Ա որոշումը:

Այնուհետև, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերի 16-ին ստանալով ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության  որոշումը, առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորություններն ու դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունը՝ հանձնարարել և համապատասխան մեթոդիկայում բացառապես թվային փոփոխություն կատարելով` հանձնաժողովի իրավասու վարչության միջոցով մշակել, ապա հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ միաձայն կողմ քվեարկելու միջոցով ընդունել է հանձնաժողովի թիվ 207-Ն մեթոդիկայում փոփոխություն կատարելու մասին որոշումը, որով բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանվել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը:

Հիշյալ որոշման ընդունումից հետո, սակայն, թեև ՀՀ տարածքում էլեկտրական էներգիայի արտադրության թույլտվություններ են ստացել մինչ 10 Մվտ հզորության մի քանի տասնյակ փոքր ՀԷԿ-եր, սակայն 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, միաժամանակ, փաստացի խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից: Մասնավորապես` «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Նկարագրված արարքների համար Արմեն Մովսիսյանի վերաբերյալ որոշում է կայացվել մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նկատի ունենալով, որ մեղադրյալներ Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին վերագրվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ձեռք է բերվել ապացույցների համակցություն, որը բավարար է նրանց մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար, միաժամանակ հաշվի առնելով, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման, այդ թվում՝ ձեռքբերման գործընթացին այլ պաշտոնատար անձանց առնչության, ինչպես նաև առանց մեղադրյալների մասնակցության կատարված՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հանցագործության նոր դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ է շարունակել քրեական գործի նախաքննությունը, ուստի քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական գործից անջատվել է վերը նշված մեղադրյալների վերաբերյալ գործը, որով նախաքննությունը 09.04.2021թ. ավարտվել և այդ մասին հայտարարվել է կողմերին: Մնացած մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բանական հատկանիշներից զուրկ այդ մոլագարը համառորեն երկիրը տանում է դեպի ներքին ու արտաքին բախումների. Սենոր Հասրաթյան Նիկոլ Փաշինյանի հավաքը Քաջարանում սակավամարդ է անցել (լուսանկար)Ես հիմա կպատմեմ ողջ իրականությունը․ Վանեցյանը՝ Կադիրովի հետ ընկերության մասինՈրոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ. Թաթոյան«Էլի՞ կան մոտներդ գերիներ...Հա դե, պորցիայով տվեք, ինշալլահ». Էրդողանի կինը` Ալիևին (տեսանյութ)Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ո՛չ Մեղրի, ո՛չ Զանգեզուր, ո՛չ միջանցք չկան. Նիկոլ ՓաշինյանՓաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել. Նաիրա Զոհրաբյան Ուշագրավ է, որ Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահներն անցկացրել են ռազմական վարժանք. Վարդան ՈսկանյանՕրվա վերջին հանդիպումը շուռնուխցիների հետ էր․ Փաշինյան Մենք վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում. հայտարարություն«Հրահանգման» ժամանակներն անցյալում են․ ԱՆ-ը հակադարձում է «Հայաստան» դաշինքի ուղերձին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն անհնար է. Լևոն Տեր–ՊետրոսյանԱյս չագուչը իջնելու է ձեր դատարկ գլխերին. հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու.ՓաշինյանՀՀ-ն ներկայացնող լրագրողները հավատարմագրվել են Եվրո-2020-ի համար «Ընտրեք պատվով, ընտրեք հանուն Հայաստանի, ոչ նիկոլիզմին»․ Ռուբեն Մխիթարյանի նոր տեսանյութը Մենք տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման արմատական վերանայման եզրին ենք. ՔոչարյանԱյսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել. Լևոն Տեր-ՊետրոսյանՈւժեղ, նորմալ մարդիկ մուրճը օգտագործում են բարիք ստեղծելու համար. Սերժ ՍարգսյանԻնչո՞ւ մտափոխվեց Դիաննա ԳասպարյանըՆիկոլ Փաշինյանի հոգեւոր ու հոգեկան առողջության համար պետք է շարունակ աղոթել. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. 168.am Հնարավո՞ր են բախումներ ընտրություններից հետո. հարց` ՔոչարյանինԱլիևն ու Էրդողանը պարում են հայոց բերդաքաղաք Շուշիում (տեսանյութ) Նիկոլին ծնկի ենք բերելու ժողովրդի և եկեղեցու առջև. ՎանեցյանԵրեկ երեկոյան հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի. Սերժ ՍարգսյանՈվքեր կողմ կքվեարկեն դրանց, ղեկավարվում են քաղաքացիական պատերազմ հրահրող ուժերի կողմից. Փաշինյան Դանակահարություններ Երևանում. 23-ամյա 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց. որոնվում է 16-ամյա պատանին Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ քայլերթ է անում Կապանում. ուղիղԼավ իմացեք՝ սա իրենց արածն է. Տո ստի հերն անիծեմ, թե 5000 զոհ ունենք. Արարատ Միրզոյան «Мальчик на побегушках․ վա՛յ, գնդակը դաշտից դուրս ընկավ, վազի»․ Փաշինյանը՝ Կարապետյանին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի ուշագրավ դեմքերը. Ստանիսլավ ՀամբարձումյանԼոռու մարզում Զազո և Զոզո անունով ցլիկները 71-ամյա տղամարդու մահվան պատճառ են դարձել Երեւանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ. ԱՆ Ունենալու ենք ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ երկու թունել. Սուրեն ՊապիկյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին Առանց սատկած առյուծներ հեծնելու, Հոկտեմբերի 27-ների ու կաշառակերության ապագա կա․ Արշակյան Իմ սատարումն եմ հայտնում սյունեցիներին ու Սյունիքի համայնքապետերին. Էմին Երիցյան «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում Մենք հույս ունենք, որ կհաղթենք այս արտահերթ ընտրություններում. Տիգրան ԱրզաքանցյանԹուրքական միապետերի այս խրախճանքը վստահաբար երկար կյանք չի ունենալու. ԱշոտյանՏիգրան Ավինյանը Լոռու փոխմարզպետին ազատել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակել Միհրան Պողոսյանի հայցը բավարարվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը՝ Կապանում․ ուղիղՄիքայել Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի ուշագրավ դեմքերը. Միհրան ՊողոսյանԷրդողանը լուսանկար է հրապարակել հայոց բերդաքաղաք Շուշիից «Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Արտաշատում․ ուղիղ Ով է ԱԱԾ դիմած ոստիկանության գեներալը. նոր մանրամասներ` սպառնալիքի դեպքից. Armlur.am Տիգրան Արզաքանցյանը երթով շրջում է Երևանում (տեսանյութ) Ես 3 ամսում 20 շենք եմ կառուցել, պետությունը չի կարո՞ղ մեկ տարում 2500 հոգու համար բնակարան կառուցի. Ծառուկյան
Ամենադիտված