Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ Փաշինյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ» Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան 

Ցանկացած փոփոխություն, առաջընթաց, երազանք, հաղթանակ նախևառաջ սկսում է մտքից․ Հայկ Չոբանյան

Հասարակություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 10-ին այցելել է Դիջիթեյնի գրասենյակ, մասնակցել Դիջիքաղաքի առաջին «ՄԻՏՔ» ինկուբացիոն ծրագրի մրցութային փուլի միջոցառմանը: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Մինչ միջոցառման մեկնարկը Հայկ Չոբանյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության նորաբաց գրասենյակում, որտեղ ներկայացրել են ընկերության կառուցվածքը, աշխատանքային գործընթացն ու պայմանները, նաև իրենց առջև դրված նպատակներն ու մարտահրավերները:

Այնուհետև ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը «ՄԻՏՔ» ինկուբացիոն ծրագրի մրցութային փուլի միջոցառմանը հանդես է եկել բացման խոսքով:

Նախարարը մասնավորապես նշել է, որ կարևորը միտքն է, գաղափարը և այն իրագործելու անսասան հավատն ու աներկբա ցանկությունը.

«Այսօր Ձեզ տրված է բացառիկ հնարավորություն, Ձեր գաղափարներն ու մտքերը ներկայացնելու, համոզելու դրանց հեռանկարի մեջ և կարողանալու ներդրումներ բերել այդ գաղափարի իրագործման համար: Ամեն ինչի կենտրոնում իհարկե կանգնած է միտքը, որը նաև Ձեր այսօրվա միջոցառման կենտրոնական բառն է: Ցանկացած փոփոխություն, առաջընթաց, երազանք, հաղթանակ  նախևառաջ սկսում է մտքից»: Նախարարը ընդգծել է նաև, որ մենք պետք է փոխենք աշխարհը, մեր երկիրը մտածող, ստեղծարար, կամքով, հաստատակամությամբ մարդկանց օգնությամբ, որպեսզի ապրենք այնպիսի երկրում և միջավայրում, որում երազում ենք ապրել:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիական հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը, որն ուրախությամբ ընդգծել է, որ այսօր շատ քիչ ընկերություններ կան, որ կարող են նմանատիպ կարևոր ուղղություններն առաջ տանել. «Կցանկանայի, որ շատ կազմակերպություններ այսպես խորը մտածեն, թե ինչպես կարող են գիտությունը և տեխնոլոգիան իրար հետ մեկ տեղ բերել և ստեղծել միջազգային ինկուբատոր»:

«ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագիրը նախատեսում է 12-շաբաթյա ինտենսիվ դասընթացներ՝ գաղափարի փուլում գտնվող ստարտափ թիմերի համար: Այն իրականացնում է Դիջիթեյնը, ԴիջիՔաղաք նախագծի շրջանակներում, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համատեղ:

Դիմորդ ստարտափ թիմերի գործունեության ոլորտները բազմաթիվ էին. ֆինանսական տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, առողջապահություն, տուրիզմ, գյուղատնտեսություն, AR/VR, ռազմարդյունաբերություն և այլն: Ժյուրիի քվեարկության արդյունքում ինկուբացիոն ծրագիր անցան 8 ստարտափ թիմեր: Ինկուբացիայի ընթացքը կսկսվի ապրիլի 20–ից:

Ծրագիրը միտված է ապահովել ռեսուրսներ նորարարական տեխնոլոգիական գաղափար ունեցող թիմերի համար, որոնք կզարգացնեն և կխթանեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը: Ինկուբացիոն ծրագիրը կիրականացվի Դիջիթեյնի գրասենյակում, որտեղ ստարտափ թիմերի համար կտրամադրվի աշխատասեղան և բարենպաստ աշխատանքային պայմաններ:

Մրցույթի ժամանակ ելույթ ունեցան 35 դիմորդ ստարտափ թիմերից հարցազրույցի փուլը անցած 13 թիմեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասինԵրևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիՀայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՀայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ ՓաշինյանԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը ավարտվել էՈվքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՎերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականինԵս հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր Մասկը մտադիր է գումար գանձել X-ի նոր օգտատերերիցԲերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ»Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբանԲարբաջում եք, իշխանափոխություն ուզում, բայց հանրահավաքին 10 մարդու չեք կարողանում հավաքել․ Խաչատրյան Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ցեղասպանությունը շարունակվում է. Ռուստամ Բաքոյան Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ֆիզիկական պատրաստություն առարկայի քննությանը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար)Հունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակը (լուսանկարներ, տեսանյութ) Աղմկահարույց լինեին, թե չլինեին քանդման աշխատանքները, որևէ մեկի ամառանոցը այգու մեջ չի կարող լինել Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում ենՃապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանը Էս ազգն իր գլխին աղետ է բերել, երևի մի հրաշք պետք է լինի, որ էդ աղետից պրծնենք. Աշոտյանի փաստաբանՍերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ)Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկումԻսրայելի արտգործնախարարը 32 երկրների կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվիՓրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ ՈւՂԻՂ. Շարունակվում է Աշոտյանի գործով դատական նիստըԴա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասինԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը Սի Ծինփինն ու Շոլցը հանդիպել են Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն
Ամենադիտված