Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է հաստատվել
ԱրցախԱրցախում ապրիլի 10-ին կատարված 57 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ Արցախի բուժհաստատություններում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
«Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5107 քաղաքացու հետազոտություն, որից 666-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2550 դեպք: Կատարվել է 22 հազար 555 թեստավորում»,-հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: