Արարատի մարզում բախվել են Mercedes-ը, ЗИЛ-ն ու Honda-ն. վերջինս բախվել է արգելապատնեշին
Emergency CaseԱպրիլի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Mercedes, ЗИЛ, և Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները: Վերջինս էլ բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: