«Շիրակ»-«Ալաշկերտ» խաղն ավարտվեց ոչ-ոքի
СпортՀայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Շիրակ»-ը և «Ալաշկերտ»-ը:
Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին և երկորրդ կեսերում թիմերից և ոչ մեկ չիրացրեց իր հնարավորությունները: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Հայկական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Ալաշկերտ»-ը երկրորդն է (27 միավոր), իսկ «Շիրակ»-ը վերջինն է: Առաջատարը 28 միավորով «Արարատ»-ն է: