Գոլային պահերը չօգտագործեցինք. Տիգրան Դավթյան
SportԳյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի կարծիքով իր թիմը խնդիրներ ունի գրոհների վերջնամասում:
«Նվիրվածությունը և խաղային ցանկությունը պետք է առաջնային լինի: Մենք հստակ խաղում էինք հակագրոհների վրա: Խաղի մեկնարկում ակնհայտ երկու գոլային պահ ունեինք, որը չիրացրեցինք: Գոլային պահերը չօգտագործեցինք: «Շիրակ»-ը խնդիր ունի գրոհների վերջնամասի հետ կապված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչի խոսքերը փոխանցում է լիգայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Շիրակ»-ը և «Ալաշկերտ»-ը: Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին և երկորրդ կեսերում թիմերից և ոչ մեկ չիրացրեց իր հնարավորությունները: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Հայկական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Ալաշկերտ»-ը երկրորդն է (27 միավոր), իսկ «Շիրակ»-ը վերջինն է: Առաջատարը 28 միավորով «Արարատ»-ն է: