Եռաբլուրի թեման թույն թափով ձվերի ու հարսանիքների ֆոնին է հիշատակվում, այլ ոչ թե դավաճանության. Դերզյան
BlogosphereՆոյեմբերի 9-ից հետո արդեն 5 ամիսա անցել, ինքը դեռ վարչապետա, իսկ Եռաբլուրի թեման թույն թափով ձվերի ու հարսանիքների ֆոնինա հիշատակվում, այլ ոչ թե դավաճանության և սխալների..: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Հայկ Դերզյանը։
«Գիտե՞ք, թե ով է այս թեմաներից ամենաշատը շահում, այո՛, դուք ճիշտ եք՝ Նիկոլը: Նոյեմբերի 9-ից հետո արդեն 5 ամիսա անցել, ինքը դեռ վարչապետա, իսկ Եռաբլուրի թեման թույն թափով ձվերի ու հարսանիքների ֆոնինա հիշատակվում, այլ ոչ թե դավաճանության և սխալների..:
Իրա գնալը պետքա միակ օրակարգը լինի, ցանկացած գրառման, ցանկացած քննարկման, ցանկացած բանավեճի, ցանկացած ամեն ինչի: Ոչ մեկի արածին արդարացում չեմ տալիս, ոչ էլ խիստ թիրախավորելու եմ:
Նիկոլիզմը մերը չի, մենք դրա դեմ պետքա պայքարենք: Ով ինչ սխալ ու արատ ունի, դա իր գործնա, դրանով ոչ մեկիս պլյուս չի լինելու, քանի մենք մեր պլյուսերը չենք շատացրել:
Փաշինյանի հեռացում, Հայաստանի սուվերենության վերականգնում, Արցախի հարցի հստակեցում. վե՛րջ: Օրակարգը սայա»,֊գրել է նա։