Բոլոր թիմերն էլ հավասարազոր են. Աբրահամ Խաշմանյան
ՍպորտԵրևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքով Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչման համար պայքարում են մոտ 5 թիմեր:
«Գոհ չեմ այս արդյունքից, քանի որ չհաղթեցինք: Չնայած ունեինք տարածքային առավելություն և գոլային պահեր: Գոլ չխփեցինք ու դրա համար մեկ միավորի արժանացանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խաշմանյանի խոսքերը փոխանցում է լիգայի մամուլի ծառայությունը:
Մասնագետի կարծիքով Հայաստանի ֆուտբոլի այս առաջնության բոլոր հանդիպումներն են դժվար ստացվում: «Հայաստանի առաջնությունում մրցաշարային աղյուսակի առաջատարի համար պայքարում են մոտ 5 թիմեր: Բոլոր թիմերն էլ հավասարազոր են, ունեն լավ խաղացողներ: Ամեն ինչ դեռ առջևում է»,-ասել է նա:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Շիրակ»-ը և «Ալաշկերտ»-ը: Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին և երկորրդ կեսերում թիմերից և ոչ մեկ չիրացրեց իր հնարավորությունները: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Հայկական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Ալաշկերտ»-ը երկրորդն է (27 միավոր), իսկ «Շիրակ»-ը վերջինն է: Առաջատարը 28 միավորով «Արարատ»-ն է: