«Յուվենտուս»-ը Թուրինում հաղթեց «Ջենոա»-ին. այլ արդյունքներ
SportԻտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ջենոա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրինում կայացած խաղում «Յուվենտուս»-ն առավելության հասավ3:1 հաշվով: «Ծեր Սինյորա»-ի կազմում աչքի ընկան Դեյան Կուլուշեւսկին, Ալվարո Մորատան և Ուեսթոն Մաքենին: «Ջենոա»-ի միակ գնդակ հեղինակեց Ջանլուկա Սկամական:
Այս տուրից հետո «Յուվենտուս»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երրորդն է և ունի 62 միավոր: Առաջատարը «Ինտեր»-ն է:
Օրվա մյուս խաղերում «Նապոլի»-ն 2:0 հաշվով հաղթեց «Սամպդորիա»-ին, իսկ «Լացիո»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Վերոնա»-ի նկատմամբ: