Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am 

Հիմնադրման հոբելյանական 25 տարին ՍԴ-ն դիմավորել է՝ արձանագրելով 5 նախագահ

Բլոգոսֆերա

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»

2018 թվականի իշխանափոխության հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության կործանման նպատակային քաղաքականության առաջին թիրախներից մեկում հայտնվեց Սահմանադրական դատարանը։ Շուրջ երկու տասնամյակ դժվարություններով և հաջողություններով կայացած Բարձր դատարանը հասցրել էր հեղինակություն վաստակել ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում, այլև միջազգային գործընկերների շրջանում։ Սահմանադրական դատարանում, որպես կանոն, դատավորներ էին դառնում հեղինակավոր, ճանաչված և բանիմաց իրավաբաններ, իսկ դատարանի մինչ օրս օրինական ընտրված երկու նախագահները՝ Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հանդիսանում են ժամանակակից սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներից, որոնք անուրանալի դեր են ունեցել և շարունակում են ունենալ իրավունքի զարգացման գործում։

Բնականաբար ցանկացած կայացած և ֆունկցիոնալ պետական կառույցի գոյությունը չէր կարող չանհանգստացնել պետությունը քանդելու նպատակ ունեցող թշնամական խմբին։ Սահմանադրական դատարանում այդ առաքելությունը վերապահված էր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին, որը փողոցից գործուղվել էր Բարձր դատարան։ Պարզվեց, որ նա այնքան էր ոգևորված իր կազմաքանդիչ առաքելությամբ, որ գործի անցավ մինչև Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները ստանձնելը։ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, դեռևս իր երդումը ԱԺ ամբիոնից հնչեցնելուց առաջ (որից հետո նա կարող էր համարվել ՍԴ օրինական դատավոր, չնայած ի սկզբանե իր ոչ լեգիտիմ լինելու փաստին), նա, խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, հանդես եկավ օրենքով չնախատեսված մի ելույթով, որի ժամանակ հայտարարեց, որ րոպեներ անց ստանձնելու է ոչ միայն ՍԴ դատավորի, այլև Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը։ Դրանով Վահե Գրիգորյանը դարձավ Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին ինքնահռչակ «նախագահը» (հավանաբար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում)։ Իհարկե, շատերն այդ հայտարարությանը լուրջ չվերաբերեցին, ավելին, հասկացան, որ Բարձր դատարանում հայտնվել է ակնհայտ հոգեկան շեղումներով մի երևույթ, որն ընդամենն իր համար «հիմք» էր ստեղծում ձրիակերության նախատեսվող վարքն արդարացնելու համար։ Պարզ էր, որ նրա ինքնահռչակումը ոչ մի իրավական հետևանք չէր կարող ունենալ․ նա չկարողացավ կատարել, որևէ քայլ և գործողություն, որը կապ կունենար ՍԴ նախագահի լիազորությունների հետ։ Տևական ժամանակ նա չէր կատարում անգամ Սահմանադրական դատարանի դատավորի իր պարտականությունները։ Նա որոշեց ինքնամեկուսացվել իր աշխատասենյակում՝ առանց բժշկական հսկողության, երբեմն-երբեմն տարօրինակ վարքով և հոգեկան անհավասարակշիռ բռնկումներով։

Ցավոք, Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հիվանդությունը վարակիչ դարձավ ՍԴ երկու այլ դատավորների համար։ 2020 թվականին հակասահմանադրական և հակաօրինական ճանապարհով ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության մեջ իրականացված հակասական և զավեշտալի փոփոխություններից հետո, Սահմանադրական դատարանի նախագահ ինքնահռչակվելու առաքելությունը ստանձնեց հիմնական կրթությամբ տնտեսագետ, հարկային ծառայության նախկին աշխատակից Աշոտ Խաչատրյանը։ Ժամանակավորապես ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հարցում նրան օգնության ձեռք մեկնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը (հանրությանն առավել հայտնի «Օմեգա»)։ Նրան հաջողվել էր Բարձր դատարանի դատավոր դարձած, արդեն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանին համոզել ստորագրելու ԱԺ նախագահի պաշտոնական ձևաթղթի վրա գրված «Հաղորդագրություն» անունով մի գրական-գեղարվեստական ստեղծագործության տակ, որով իրեն իրավաբան համարող մարդը, համաձայնել էր իր գործընկերների հանդեպ իրականացված ապօրինություններն իրավաչափ որակել։ Դրա հետևանքով նա արձանագրել էր իր տարիքով ավագ լինելու փաստը, առանց մտածելու, որ տարիքը հիմնականում մարդկանց օժտում է իմաստնությամբ, իսկ երբեմն՝ հակառակը։

Ինչևէ, ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող ինքնահռչակ Աշոտ Խաչատրյանը, շուրջ երկու ամիս, տապալելով ՍԴ բնականոն գործունեությունը (Սահմանադրական դատարանը չէր կարողանում հրավիրել իրավազոր նիստեր, աշխատակարգային նիստեր, դատական կազմի նիստեր, չէին կայացվում ոչ մի տեսակի որոշումներ, խախտվում էին գործերի քննության ժամկետները, ընթացք չէին տրվում Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներին և այլն), ՍԴ նախագահի ինքնահռչակման էստաֆետը զիջեց ՍԴ մեկ այլ դատավոր Արման Դիլանյանին։

2020 թվական հոկտեմբերին 12-ին ՍԴ ժամանակավոր ինքնահռչակ նախագահ Աշոտ Խաչատրյանը հրավիրել էր Սահմանադրական դատարանի հատուկ աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի ընտրության նպատակով։ Նիստի ընթացքում նրա չհաջողվեց կազմակերպել ՍԴ աշխատակարգի պահանջներին համապատասխանող քվեարկության գործընթաց, ինչի հետևանքով, Սահմանադրական դատարանը ձեռնպահ մնաց Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու մասին որոշում կայացնելուց։ Ենթադրվում էր, որ Սահմանադրական դատարանը չէր կայացնի նման որոշում նաև այն պատճառով, որ դեռ որոշում չէր կայացրել ՀՀ Ազգային ժողովի կողմից, մինչ այդ, օրինական ճանապարհով ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Փաստը մնում է փաստ, որ ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, այնպես էլ դրանից հետո, Սահմանադրական դատարանը մինչ օրս որևէ որոշում չի կայացրել ՍԴ նախագահ ընտրելու մասին (Սահմանադրական դատարանի բոլոր որոշումները, այդ թվում աշխատակարգային որոշումները, առանց բացառության, տեղադրված են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում, որտեղ հնարավոր չէ գտնել նման բովանդակությամբ որևէ որոշում), իսկ Արման Դիլանյանը, հավանաբար ոգևորված նիստի ընթացքում նախկին ինքնահռչակ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ իր հասցեին հնչեցրած դրական խոսքերից, որոշել է 2020 թվական հոկտեմբերի 12-ից իրեն համարել Սահմանադրական դատարանի արդեն երրորդ ինքնահռչակ «նախագահ», ավելին կատարել ՍԴ նախագահի լիազորություններից բխող գործողություններ, որոնց մի մասով ոտնահարվել են նաև այլոց իրավունքները (ներկա պահին միայն ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Արման Դիլանյանի ապօրինի որոշումների բողոքարկման չորս դիմում)։

Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, երբ ավարտեն ՀՀ Արարատի մարզի Դարակերտ գյուղում Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրի չափումները, ինչպես նաև Երևան քաղաքում գտնվող նոտարական գրասենյակների պատկանելության «ազգային անվտանգության ենթադրյալ սպառնալիք» հանդիսացող հանգամանքների համակողմանի և ամբողջական ուսումնասիրությունները ու որոշեն զբաղվել իրենց հիմնական առաքելությանը բնորոշ գործունեությամբ, ապա կարող են ուսումնասիրել այս հանրահայտ փաստերը, որից հնարավոր է պարզվեն իշխանության յուրացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման և ՀՀ Քրեական օրենսգրքով նկարագրվող այլ ենթադրյալ հանցագործությունների հանցակազմերի տարրեր։

Այս և այլ ապօրինությունների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ 2021 թվականի ապրիլի 14-ին, ժամը 10․30-ին ՀՀ վարչական դատարանի թիվ 19 նիստերի դահլիճում (ք․Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ շարունակվելու է Արման Դիլանյանի կողմից ինձ՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ապօրինի կերպով հեռացնելու որոշման բողոքարկման հերթական դատական նիստը»։

Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները» 2018 թվականի իշխանափոխության հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության...

Posted by Edgar Ghazaryan on 2021 թ. ապրիլի 11, կիրակի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ)
Ամենադիտված