Ներկայիս փորձություններից դուրս ենք գալու ավելի ուժեղացած. ՀՀ գլխավոր դատախազ Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր. Ավետիք Չալաբյան Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի անկախության օրը Այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն. Նիդերլանդների դեսպանի հայերեն տեսաուղերձ է հղել ՀՀ նախագահը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության ու պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին Երևանում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին «Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել` ամրապնդելու բարեկամության հարաբերությունները». Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-ամյակը Աբգարս 13-14 տարեկան էր, հանդիմանող տոնով հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ եք սպասել եւ 1991-ին անկախացել. Գեղամ Նազարյան 

Պատերազմի ընթացքում գերեվարված վարձկան ահաբեկիչներին մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և գնահատված ապացույցների համակցությամբ՝ հիմնավորվել է, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը։

Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսօր անկախության տոնը չէ, այսօր նրա մեռելոցն է․ Արմեն Աշոտյան Ներկայիս փորձություններից դուրս ենք գալու ավելի ուժեղացած. ՀՀ գլխավոր դատախազ Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր. Ավետիք ՉալաբյանԼա Լիգան շնորհավորել է Հայաստանի անկախության օրըԱյս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն. Նիդերլանդների դեսպանի հայերեն տեսաուղերձ է հղել Շարունակելու ենք պայքարը թե ներքին, թե արտաքին ճակատների վրա. ՀՅԴ բյուրո Կամաց-կամաց խոսում ես, որ չիմանա՞ն, որ դու էլ ես մասնակից Ղարաբաղի ծախմանը․ Եռաբլուրում կինը դիմեց Սասուն ՄիքայելյանինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք ՀՀ նախագահը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության ու պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին Երևանում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին «Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել` ամրապնդելու բարեկամության հարաբերությունները». Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահինԲարձրագույն պարգևներ, կոչումներ Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության 30-ամյակը Բելառուսն ու Հայաստանը ի զորու կլինեն լիարժեքորեն օգտագործել երկկողմ համագործակցության ներուժը. ԼուկաշենկոԱբգարս 13-14 տարեկան էր, հանդիմանող տոնով հարցրեց՝ հայրիկ, ինչո՞ւ եք սպասել եւ 1991-ին անկախացել. Գեղամ Նազարյան Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 494 նոր դեպք, 19 մարդ մահացել է ՀՀ-ի հետ դաշնակցային ոգով հարաբերության զարգացումը համապատասխանում է եղբայրական շահերին«Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք. ինձ համար անկախությունն անսակարկելի է». Լևոն Տեր-ՊետրոսյանԱՄՆ-ն հանձնառու է աջակցել ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը. Բլինկենը շնորհավորել է ՀՀ անկախության օրը Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են. վարչապետի օգնականը՝ լրագրողների տեղաշարժը խոչընդոտելու մասինՄիացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդեն Արայիկ Հարությունյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անկախության տոնը դեռ տոնելու ենք. Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախ ապրելու համար շատ թանկ ենք վճարել. ԵԿՄ վարչության ուղերձը Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել և այդ ոգով է ՀՀ-ի կողքին. Մակրոնը՝ Արմեն ՍարգսյանինՀամախմբվենք հայրենիքի շուրջ և կերտենք պայծառ ապագա. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոս Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՄեր հանրությունն ինքնության ճգնաժամ է ապրում՝ տառապելով պետական անլիարժեքության բարդույթիցՕմանի նորին մեծություն սուլթանը շնորհավորել է Հայաստանի նախագահին, մաղթել հայ ժողովրդին առաջընթաց և բարգավաճում Որեւիցե մեկը որեւիցե մեկից չի վախենում. Ես ոչ մի բերման ենթարկվածի չեմ տեսել. ԴումանյանՀավատարիմ մնանք մեր տղաների ուխտին, ովքեր այսօր Եռաբլուրից են մեզ հսկում․ Ծառուկյան«Նիկոլ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու էս տղերքին զոհ տալու, թուրքին ծախելու համար». քաղաքացին՝ վարչապետին «Նիկոլի համար պայքար էիր մղում, էս ի՞նչ էղավ»․ Եռաբլուրում լսվում է ողբացող մոր ձայնը Մամուլի ազատության մասին այստե՞ղ ինտերվյու տամ․ զուսպ հարգանքի տուրք ենք մատուցելՀայաստանում կա՛ հստակ գիտակցում, որ անկախությունը սակարկելի չէ. այն մեր ինքնությունն է Լրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք. Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձը«Կտամ ատամներդ կջարդեմ, կապիկլամիշ մի՛ էղի». ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին30-ամյակն է ու բոլորիս համար կոմայից դուրս գալու վերջնաժամկետը․ Վանեցյան Սեպտեմբերի 21. Օրվա խորհուրդԵռաբլուրում զոհվածի հարազատը ջուրը լցրեց լրագրողի վրա Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում. ՀՀ նախագահի ուղերձըԱնկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը. ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը «Եռաբլուրում» կարմիրբերետավորները բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին Հայաստանը տոնում է Անկախության 30-ամյակըԱստղագուշակ՝ սեպտեմբերի 21-ի համարՈւժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի.Արայիկ Հարությունյան«Ժողովուրդ». Ազատված ԶՈւ պաշտոնյան նոր պաշտոն կստանաԱնկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է․ Գարեգին Բ«Հրապարակ»․ Մուրադովի հեռանալուց հետո ադրբեջանցիներն ակտիվացել են
Ամենադիտված