Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

2020թ. կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել քրեական հետապնդման

Right

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ 2019թ. հետ համեմատությամբ: Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը.

«2020թ.-ի ընթացքում  ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, որոնցից 1232-ով հարուցվել են քրեական գործեր: Այսինքն 2019թ.-ի համեմատ 2020թ. 11.9%-ով կամ 167-ով նվազել է կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը:  

Այս նվազումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով: Նախ՝ մինչև ՀՀ քրեական օրենսգրքում 2020թ.-ի մարտի 25-ի փոփոխությունը, կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանվել էր ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով, համաձայն որոնց՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություն է համարվել 70 հանցակազմ: Ներառյալ 2019թ.-ի տվյալներն ամփոփվել են հենց նշված քանակի հանցակազմերի շրջանակներում։ Մինչդեռ 2020թ.-ի կատարված օրենսդրական փոփոխությամբ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքով, որում ընդգրկված է  28 հանցակազմ, և  2020թ.-ի արդյունքներն ամփոփվել են հենց այդ հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների հիման վրա։

Երկրորդ հիմնական պատճառը իրավապահ մարմինների համար 2020թ.-ի ընթացքում կորոնավիրուսային համավարակի, դրանով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված սահմանափակումների, ինչպես նաև արցախյան պատերազմ հարուցած խնդիրներն էին:

Այսուհանդերձ, նման առանձնահատուկ պայմանների առկայության և քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության պայմաններում հաջողվել է 2020թ.-ին ավարտել կոռուպցիոն բնույթի 716 քրեական գործի վարույթ, որից 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Տարվա ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2535 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1356 անձ, ինչը 2019թ.-ի համեմատ ավելի է 7.3 տոկոսով։

204 անձի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը դադարեցվել է, որոնցից 61 տոկոսը՝ ոչ արդարացման հիմքերով:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շարժընթացի՝ թվարկված օբյեկտիվ գործոններով պայմանավորված միտումների պայմաններում լուրջ աշխատանք է կատարվել հատկապես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասների վերականգնման ոլորտում: Մասնավորապես, կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով շուրջ 223%-ով կամ 2․5 մլրդ ՀՀ դրամի չափով ավելի վնաս է վերականգնվել (2019թ․-ին՝ 2 մլրդ ՀՀ դրամ, 2020թ․-ին՝ 4․5 մլրդ ՀՀ դրամ գումար)։

Իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործեր են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է շուրջ 227 մլրդ ՀՀ դրամ՝ 2019թ.-ին արձանագրված շուրջ 105.7մլրդ ՀՀ դրամի դիմաց: 2020թ.-ի ընթացքում քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի վնաս՝ կամ 2019թ.-ի համեմատ շուրջ 12.6%-ով ավելի:

Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով արգելանք է դրվել 84.5մլն ՀՀ դրամի, շուրջ 5.9մլրդ ՀՀ դրամ հաշիվների, 87 անուն շարժական և 149 անշարժ գույքի ու 22 հողատարածքի վրա:

2020թ.-ի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 671-ը պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են, ընդ որում՝ նրանց թիվը 2019թ.-ի համեմատ (530) ավելի է 26.6%-ով: Նրանց թվում են ՀՀ պաշտոնաթող նախագահ, ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր, նախարարներ, նախարարի տեղակալներ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սնանկության դատարանի դատավորներ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ,  ԲՈՀ-ի  նախկին նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, Պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀ նախկին դեսպան, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարներ, բուժհաստատությունների տնօրեններ, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ, ՊՈԱԿ-ների տնօրեններ, դպրոցների տասնյակ ներկա ու նախկին տնօրեններ, փոխտնօրեններ, Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ, տարածքային բաժնի պետեր, սոցիալական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ՀՀ ԶՈւ շուրջ մեկուկես հարյուր պաշտոնատար անձինք, այդ թվում զորամասերի հրամանատարներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի ներկա ու նախկին ղեկավարներ, տեղակալներ, համայնքների 100-ից ավելի ներկա ու նախկին ղեկավարներ, առանձին պետական ընկերությունների տնօրեններ և այլն»: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular