Հնարավոր է` հանդես գանք դաշինքով. Արտակ Թովմասյան
VideoՄենք ունենք մեր մոտեցումները, հավաքում ենք նոր թիմ՝ երիտասարդներից կազմված, մենք չենք տեսնում, որ մեզ մոտ պետք է լինեն 60 անց մարդիկ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:
«Մենք հայտարարել ենք մեր 40-օրյա պայքարը այս իշխանության դեմ և ասել ենք, որ պետք է անենք ամեն ինչ, որ իշխանությունը հրաժարական տա, և այդ օրը լրանալու է այս ամսի 23-ի գիշերը: Դրա համար մենք զբաղված ենք ավելի շատ նրանով, թե ինչ պետք է անենք, որ մինչև ամսի 24-ը իշխանությունը հրաժարական տա»,- ասաց Արտակ Թովմասյանը: