Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) 

Արամ Ա-ն համառորեն չի նկատում, որ Նիկոլը պահանջատիրության հարցը հօգուտ թուրքերի է լուծում. Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Այսօր ապրիլի 12-ն է։ 6 տարի առաջ այս օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ի լուր աշխարհի տիեզերական վարդապետ հռչակեց Գրիգոր Նարեկացուն, իսկ Հայոց ցեղասպանությունը բնորոշեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ համաշխարհային ամոթանքի պատին գամելով Թուրքիային։

Այդ օրը Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խոսեցին Հռոմի Պապը, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Քչերը գիտեն, թե թիմային ինչ ահռելի ջանք պահանջվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Պապի հետ միասին Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խոսքի իրավունքի հնարավորություն ստանալու նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի համար:

Ամիսներ տևած բարդ բանակցություններում մեր փաստարկը հետևյալն էր. հայկական աշխարհիկ ու կրոնական բոլոր մնացած միավորները չունեն այնչափ բարոյական լեգիտիմություն, որը պատմության բերումով վերապահված է Սիսի կաթողիկոսությանը: Չէ՞ որ Սիսից հեռացավ հայոց կաթողիկոսը։ Հետևաբար, Կիլիկիո թեմն ուղիղ ժառանգորդն է և՛ ցեղասպանվածների, և՛ Հայկական հարցի, և՛ Ցեղասպանության միջազգային ճանաչման։ Բոլոր մնացած հայկական աշխարհիկ ու կրոնական միավորների կապն ուղիղ չէ կամ պայքարի առաջնագծում չեն։ Հետևաբար, եթե այդ օրն Արամ Ա-ն նստած է Սուրբ Պետրոսում, սակայն ելույթ չի ունենում, ապա դա նշանակում է, որ մենք չենք ճանաչում Ցեղասպանությունը։ Այլ կերպ ասած, Արամ Ա-ն պետք է ներկա լինի որպես Հայկական հարցի միակ իրավատիրոջ և պահանջատիրության միակ իրավական սուբյեկտի կարգավիճակում։

Ու այդ փաստարկը համոզիչ թվաց բոլորին։ Խորանից հնչեց Հայկական հարցը։ Հնչեց երեք եկեղեցապետերի շուրթերից: Եվ ամենակարևորը՝ հնչեց այն մարդուց, որի պատմական առաքելությունն է Հայկական հարցը։ Այն նույն հարցը, որն այսօր հօգուտ թուրքերի է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ սեղմելով «թրքասիրության ու թրքաներության» կոճակը, աշխատելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ, նորովի հարաբերություններ կառուցելու մասին ոչնչություններին հրահանգով խոսեցնելով և նախապատրաստելով մոլորված հասարակությանը։ Եվ այդ ամենը, ցավոք, համառորեն չի նկատում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը։

Սուրբ Զատիկի առթիվ Արամ Ա-ն «Հայրապետական օրհնութեամբ և հայրական ջերմ սիրով» նամակ է հղել «Սիրելի՛ Պրն. Վարչապետ, նորին վսեմություն, տիար» Նիկոլին։ Մի կողմ թողնենք, որ Նիկոլը ո՛չ սիրելի է, ո՛չ հարգելի ու, հաշվի առնելով արյունն ու դավաճանությունը, ո՛չ էլ տիար։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք, որ ոչ հեռավոր անցյալում Արամ Ա-ն պահանջում էր Նիկոլի հրաժարականը։

Ընդհանրապես, տպավորություն է, թե արդեն ոչ ոք չի ուզում հիշել, որ նույն Նիկոլի օրոք է Հայ Առաքելական եկեղեցին անդադար ենթարկվում հարձակման՝ իշխանությունների ուղղորդմամբ։ Հենց նրա օրոք է Մայր Աթոռի խորանը փակվել շինարարության համար և այդպես էլ չի բացվել՝ կառավարական բյուրոկրատիայի պատճառով, նույն Նիկոլի, որ հանձնեց Արցախը, իսկ այսօր սաբոտաժի է ենթարկում Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը, որի գլխավոր իրավատերերից է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարավոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը։ Նույնիսկ կարող եմ ընդունել, որ իմ ու իր գնահատականները Նիկոլի վերաբերյալ կարող են չհամընկնել։ Բայց չեմ հավատում, որ նամակն ուղարկելու օրերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում չէին նկատել Հայաստանի իշխանության հակապետական ու ընդդեմ Հայոց ցեղասպանության ուղղորդված քաղաքականությունը։

Բոլոր նրանք, ովքեր կարդալով այս տողերն արդեն պատրաստվում են արդարանալ քրիստոնեական տոնը շնորհավորելու Արամ Ա-ի քաղաքավարությամբ կամ եկեղեցապետի ու պետության ղեկավարի քաղաքակիրթ արարողակարգի պահանջներով, հիշեցնեմ, որ Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնությունը հայտնելու նուրբ արվեստին ու երբ ուզել է, արել է դա։ Այնպես որ, նա կարող էր և՛ շնորհավորել, և՛ իր վերաբերմունքը հայտնել։ Բայց նա ընտրեց, պարզունակ քաղցրախոսությունը՝ շատ ուղիղ, առանց երկիմաստության։ Նա չընտրեց նույնիսկ լռությունը։

Չէի ուզենա մտածել, որ սա պայմանավորվածության արդյունք է, թեև այլ պնդման որևէ հիմք անգամ չկա։

Ես չեմ սիրում հիշել «նախկին կյանքը», որովհետև այն արդեն չկա։ Ինչպես չկա պետություն-ժողովուրդ-եկեղեցի եռամիասնությունը, ինչպես չկան Արցախն ու 5000 լուսավոր տղաները, ինչպես չկա Նարեկացու գերեզմանը։ Բայց այսօր ես հիշեցի 2015-ի ապրիլի 12-ն այլ պատճառով։ Ես հասկացա, որ Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագը շուտով հիշողություն կդառնա ոչ միայն որպես իրադարձություն, այլև որպես վերջին համաշխարհային իրադարձություն, որտեղ դեռ կար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը՝ որպես Հայոց հարցի և պահանջատիրության մարմնավորում։ Որովհետև այսօր հենց դա է Նիկոլին խոչընդոտող ու «խանգարող» գլխավոր թեման»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ամենադիտված