ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի» Նոր նշանակում ՔԿ-ում Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին ՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է 

Նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստյացության քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը. ՀՀ ՄԻՊ

Իրավունք
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
 
«Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Այսօր՝ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»:
«Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով:
«Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են զինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:
Նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում:
Ադրբեջանական իշխանությունները բացված «պուրակում» ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
Ադրբեջանական իշխանությունների համար ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառելու էր հոգեկան ցավ ու տառապանք անհայտ կորածների ու գերիների ընտանիքների ու հայ հասարակությանն, առհասարակ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են այս բովանդակությամբ բազմաթիվ բողոքներ ու ահազանգեր, ինչպես նաև արձանագրվել են ահազանգող հրապարակումներ սոցիալական ցանցերում:
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ (մենք այդ ապացույցներն առանձին կհրապարակենք), որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին:
Նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը: Այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ և հաստատվում կոնկրետ ապացույցներով։
Այդ քաղաքականության հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, սպանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կատարել են թե՛ 2020թ: սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, թե՛ 2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունների, թե՛ ադրբեջանական այլ զինված հարձակումների ժամանակ հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ:
Պետական հովանավորչությամբ թշնամանքն էր պատճառը, որ ադրբեջանական զինվորականները դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց՝ լինելով բաց դեմքերով, բացառիկ ցինիզմով՝ առանց անգամ մտածելու պատասխանատվության մասին և վստահ լինելով, որ դրա համար նրանք միայն գովասանքի են արժանանալու:
Ուստի, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:
Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է այն, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հենց այս քայլերն են, որ հանգեցնում են խոշտանգումների, դաժանությունների և բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում»:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին
Ամենադիտված