Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում
ՍպորտՖլորենտինո Պերեսը վերընտրվել է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնում`այլ թեկնածուների բացակայության պատճառով, հայտնում է ակումբի կայքը: Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է տեղական ժամանակով կեսգիշերին: Պերեսը միակ թեկնածուն էր:
«Քանի որ թեկնածուն միայն մեկն էր, Մադրիդի «Ռեալի» ընտրական հանձնաժողովը Ֆլորենտինո Պերեսին հայտարարում է «Ռեալի» նախագահ», - ասված է ակումբի ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ: Պերեսը վերընտրվել է ակումբի նախագահի պաշտոնում մինչև 2025 թվականը: 74-ամյա Պերեսը պաշտոնավարում էր 2009 թվականից։ Մինչ այդ նա 2000-2006 թվականներին զբաղեցնում էր «Ռեալի» նախագահի պաշտոնը: Պերեսի գլխավորությամբ մադրիդյան ակումբը հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հինգ անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: