ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարությամբ սկսվել է ծառայողական քննություն. Անի Սամսոնյան
Բլոգոսֆերա«Ապրիլի 7-ին Կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դիմել էի ՀՀ Ոստիկանություն։
Ի պատասխան դիմումիս՝ տեղեկացնում են, որ ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն»,-ֆեսբուքի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: