Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры Посол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океана 20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа 90% населения Армении входит в «5-ю колонну»? Провал правительственной пропаганды Израильско-американский тандем подталкивает Армению к «самоубийству». Begin Sadat Center Премьер-министр Армении Никол Пашинян дал интервью ряду британских СМИ Рубинян принял спецпредставителя ЕС по кризису на Южном Кавказе и в Грузии Тойво Клаара Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым 

ԱԱԾ-ն ավարտել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը

Общество

 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության շրջանակներում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Արա Վարդանյանը, 2009 թվականի մայիսի 18-ից մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, հիմնադրամի` առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելու նպատակով տնտեսվարող կազմակերպություններից մեկի տնօրենի օժանդակությամբ կազմել, հաստատել և ստորագրել է Արցախի Հանրապետության շրջանների և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներին ընդհանուր 292.833.540 ՀՀ դրամ արժողությամբ կահույք մատակարարելու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հանձնման-ընդունման կեղծ ակտեր, որոնց հիման վրա հիմնադրամի հաշվից ընկերության ընթացիկ հաշվին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի 292.833.540 ՀՀ դրամ, որն էլ փոխադարձ պայմանավորվածության համաձայն, յուրացման եղանակով, հափշտակվել է, իսկ Արցախի Հանրապետության շրջաններին և Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներին պայմանագրով նախատեսված գույքը չի մատակարարվել:

Բացի այդ, Արա Վարդանյանը պաշտոնի բերումով հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ՝ 2014 թվականի նոյեմբերի 21-ին «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել է վարկային քարտով սահմանաչափի տրամադրման գրավի պայմանագիր, իսկ որպես վարկի ապահովման միջոց՝ նույն բանկում գրավադրել է հիմնադրամի հաշվին գտնվող «Մոզիյան» ֆոնդի 28.000.000 ՀՀ դրամ ավանդը և վարկային քարտով, մինչև 2019 թվականի հունվարի 15-ը մարման ժամկետով, ստացել տարեկան 19,10 տոկոսադրույքով 25.000.000 ՀՀ դրամի վարկային գիծ: Այնուհետև իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ և շահադիտական նպատակներով հիմնադրամին պատկանող դրամական միջոցների մի մասն օգտագործել է ոչ թե կանոնադրությամբ սահմանված նպատակներով, այլ իր անձնական կարիքների համար, այն է՝ միասնական դիտավորությամբ, 2016 թվականի հունվարի 8-ից 2018 թվականի հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում, «www.pokerstars.com» և «www.quasargaming.com» առցանց (օնլայն) խաղատներում խաղադրույք կատարելու նպատակով, ինչպես նաև անձնական այլ կարիքները հոգալու համար վերը նշված քարտի հաշվում առկա վարկային գծի դրամական միջոցներից խաղատների հաշվեհամարներին փոխանցել կամ կանխիկացրել է ընդհանուր 136.754.357,29 ՀՀ դրամ, ինչի արդյունքում նշված գործարքների դիմաց բանկը որպես միջնորդավճար գանձել է ընդհանուր 230.479,94 ՀՀ դրամ:

Նշված գործողություններով Արա Վարդանյանն էական վնաս է պատճառել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ հիմնադրամի հաշվում գտնվող «Մոզիյան» ֆոնդի 28.000.000 ՀՀ դրամ ավանդը գրավադրվել է «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում, որի հետևանքով այդ ընթացքում հիմնադրամը զրկվել է այդ գումարը  սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական կամ այլ հանրօգուտ նպատակներին ծառայեցնելու հնարավորությունից, ինչպես նաև արատավորել է հիմնադրամի բարի համբավն ու հեղինակությունը, ինչով պայմանավորված հետագա տարիներին  զգալի չափով պակաս գումար է հանգանակվել հիմնադրամին:

Նկարագրված արարքները կատարելու համար, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, առանձապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեկան կեղծիք կատարելու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի և տնտեսվարող կազմակերպության տնօրենի նկատմամբ:

2021 թվականի ապրիլի 13-ին  քրեական գործը, վերոնշյալ 2 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Фигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла ГрецииВ разговоре с Зеленским Байден выразил надежду, что Сенат одобрит пакет помощи Украине на 61 миллиард долларовАлиев пригласил Зеленского в БакуДва вертолета ВМС Малайзии столкнулись в воздухе во время репетиции парада21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей материНАСА показало все траектории полета Ingenuity в одном видеоМИД Катара приветствовал договоренность Армении и Азербайджана о демаркации границыЭкспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координатСтепанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьерыМВД Армении: Автодорога Баганис-Воскепар перекрыта для разминированияАрмения и Азербайджан должны продолжать усилия по решению пограничных проблем мирными путями: МИД ИранаНефть Brent подорожала до $87,5 за баррельПосол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океанаГлава администрации села Киранц Тавушской области собирается подать в отставкуCтало известно, во сколько обойдется ликвидация КИВИ банкаЛео Николяну запретили въезд в АрмениюЕще не представленный смартфон Google появился в продаже в АфрикеАршак Карапетян: Нельзя осуществлять демаркацию границы без подписания мирного договораПосол Армении в США встретилась с участниками образовательной программы РамсфелдаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 23 АПРЕЛЯАрмения и Саудовская Аравия имеют потенциал сотрудничества в ряде сфер: мнение экономистаРяд заявлений, звучащих из Азербайджана, касающихся реформ и модернизации армии Армении, делают нас тревожат: Пашинян20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа90% населения Армении входит в «5-ю колонну»? Провал правительственной пропагандыИзраильско-американский тандем подталкивает Армению к «самоубийству». Begin Sadat Center ЕС поддерживает договоренность о начале процесса делимитации границы на основе Алма-Атинской декларации 1991 года: КлаарВодителей предупредили о вреде пыльцы для автомобиляПремьер-министр Армении Никол Пашинян дал интервью ряду британских СМИСловаки собрали 3 млн евро на снаряды для УкраиныЭкс-глава МИД Армении выразил недоумение поведением РоссииМинистерство иностранных дел Ирана заявило, что ни одна из доктрин страны не предполагает создания ядерного оружияВо Франции заявили о вреде антироссийских санкций для ЕвропыВице-премьер Армении принял посла США51-летняя Гвинет Пэлтроу снялась с голой грудью на берегу океанаНорвегия приветствовала соглашение о демаркации границы между Арменией и АзербайджаномAurus назван самым мощным водородным автомобилем в миреМузей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителейРубинян принял спецпредставителя ЕС по кризису на Южном Кавказе и в Грузии Тойво КлаараПеречислены продукты с высоким содержанием магнияПолитолог объяснил, чем грозит США трата средств на помощь другим странамВ ОДКБ заявили, что Баку своими силами обеспечит безопасность в КарабахеМинфин: В Армении будет внедрен процесс оценки бюджетных программГалстанян: Арцах сдали, перешли к Тавушу, завтра наступит очередь ТигранашенаДэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млнВ Иране создана новая служба по контролю за ношением хиджабаМноговекторная политика Ирана более сопутствует России и Азербайджану, чем Армении
Самое популярное