Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. ՈՒՂԻՂ
VideoԱյս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացած Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ. նրանք փակել են փողոցը:
Նշենք, որ, ավելի վաղ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ էր արել հավաքվել Ազգային ժողովի մոտ, որտեղ այդ պահին ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Գնում ենք ԱԺ։ Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը», – ֆեյսբուքի իր էջում գրել էր նա:
Այս պահին միայն ոստիկաններն են փողոցում, որևէ ցուցարար չկա: