ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումից երեք շաբաթ անց, ստացել է երկրորդ պատվաստումը։
«Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հենց հիմա, այս սենյակ մտնելուց առաջ, ես ստացա նաև երկրորդ պատվաստումը: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Նույնիսկ համոզված եմ», - ասել է Պուտինը։ Ինչպես հայտնի է, մարտի 23-ի երեկոյան ՌԴ նախագահը ստացավ կորոնավիրուսի դեմ երկփուլ ռուսական պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Պուտինը դա արեց առանց տեսախցիկների՝ բացատրելով, որ «կապիկություն անել» պետք չէ, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինչ-որ բան կեղծել այս գործընթացում, դժվար չէ դա անել՝ ստանալով ոչ թե դեղամիջոցի, այլ վիտամինների ներարկում։ ՌԴ նախագահը, սակայն, չի հրապարակել պատվաստանյութի անվանումը։ Նրա խոսքով՝ այդ մասին գիտի միայն իր բժիշկը: