ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում փոխել Չեմպիոնների լիգայի 2021 թվականի եզրափակչի վայրը
Սպորտ2020/21 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Ստամբուլի Օլիմպիական մարզադաշտում, ինչպես նախապես պլանավորված էր, հայտնել են Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) մամուլի ծառայությունից:
2021 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին՝ Ստամբուլում: Ըստ հանրապետության Առողջապահության նախարարության տվյալների՝ երեքշաբթի օրը Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի ամենօրյա աճը կրկին ռեկորդային է դարձել համաճարակի սկզբից և կազմել է 59 187 մարդ:
«2021 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 29-ին՝ Ստամբուլի օլիմպիական մարզադաշտում, ինչպես նախատեսված էր», - ասվում է հայտարարության մեջ: