CNN-ը խոստովանել է, որ կանխամտածված՝ խոչընդոտել է Թրամփին (տեսանյութ)
ВидеоԱմերիկյան CNN հեռուստաընկերության տեխնիկական տնօրեն Չարլի Չեստերը խոստովանել է, որ անցած աշնանը նա օգտագործել է լրատվամիջոցը՝ նպաստելու այն ժամանակ նախագահի թեկնածու Ջո Բայդենի քարոզարշավին՝ ի վնաս նախագահ Դոնալդ Թրամփի։ Այդ տեսանյութը հրապարակվել է Veritas նախագծի YouTube֊ի ալիքում:
Չեստերը խոստովանել է, որ հեռարձակողը նախապես նախանշված ծրագիր ուներ կլիմայի փոփոխության ապագայի և կորոնավիրուսի տարածման վերաբերյալ: Ինչպես նշում է Gazeta.ru-ն, CNN-ի խոսնակը ասել է, որ հաղորդավարներն ու լրագրողներն իրենք լիովին չեն գիտակցել, թե ինչն է վտանգված: Մյուս կողմից, Բայդենին ցուցաբերվել է եռանդուն և ակտիվ աջակցություն՝ ցուցադրելով կադրեր նրա քարոզարշավներից: