ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում իրականացվել են շտաբային մարզումներ
ОбществоԱպրիլի 13-ից 14-ը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում իրականացվել են շտաբային մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Առաջադրվել են պայմանական տարբեր խնդիրներ և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ` դրանց լուծման համար: Մարզումների ընթացքում կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների ղեկավարման հմտությունները, տարբեր իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները: