Մուրադովը, զինվորական լինելով, նման հայտարարություն անելու իրավունք չուներ․ Անդրանիկ Քոչարյան
PoliticalԵս կարծում եմ, որ Մուրադովը, զինվորական լինելով, իրավունք չուներ նման հայտարարություն անելու, և զինվորականը իր հայտարարությունների մեջ պետք է որոշակի սահմաններ ունենա և դրանք չանցնի, իսկ հանրությունը պետք է վստահի իր իշխանությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի այն հայտարարությանը, որ գերիների վերադարձի մասին լուրերը «կեղծ պրովոկացիա էիր»։
Քոչարյանը նաև հայտարարեց, որ գերիների հարցը պետք է դուրս գա քննարկումների դաշտից:
«Գերիների հարցը պետք է դուրս գա շահարկումների դաշտից, ինչքան շուտ դուրս գա, էդքան շուտ կլուծվի այդ հարցը, իսկ այդ պուրակը հիմնելով՝ Ալիևը մեզ նվեր արեց, որովհետև հիմք է դրել մեր հետագա հաղթանակներին, որովհետև քո մոտ էլ առաջացավ նրան հակադրվելու գործընթաց սկսել»,- նշեց նա: