Կառավարությունը կքննարկի երեք մարզիկի տրված տարկետումը դադարեցնելու հարցը
SportՀՀ կառավարությունը կքննարկի ազատ ոճի ըմբշամարտիկներ Լյովա Գևորգյանի և Մենուա Յարիբեկյանի ու հրաձիգ Հայկ Բաբայանին տրված տարկետումը դադարեցնելու հարցը:
Այս մասին գործադիրի որոշման նախագիծն ընդգրկված է ապրիլի 15-ի նիստի օրակարգում:
«Դադարեցնել Լյովա Հովհաննեսի Գևորգյանին, Մենուա Արտյոմի Յարիբեկյանին տրված տարկետումը՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացիների ընդգրկված չլինելու հիմքով: Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Հայկ Արիստակեսի Բաբայանին տրված տարկետումը՝ Հայաստանի հրաձգության հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»,- ասված է որոշման նախագծում: