2020թ-ին ՀՀ Զինված ուժերում հանցագործությունների 3016 դեպք է գրանցվել. Գլխավոր դատախազ Պաշտոնական Մոսկվան փաստացի ասում է՝ ոչ ոք չի պարտադրում միջանցք տալ Ադրբեջանին. Հոխիկյան Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mercedes-ը բախվել է ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակին. կան վիրավորներ Ֆեյսբուքի ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել, հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին. Վահե Տեր-Մինասյան ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը հանդիպել է ռազմական համալսարանի կուրսանտների հետ «Երրորդ ուժ»-ի երիտասարդները ծափողջյուններով հրաժեշտ են տվել Սերգեյ Լավրովին (տեսանյութ) Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը տեղի կունենա մայիսի 16-ին Աշխատել չեք կարողանում, լռել գոնե կարող եք. Էլինար Վարդանյան 

ՀՀ նախագահը չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը բարձրացնող օրենքը և դիմել է ՍԴ

Իրավունք

Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը ՀՀ նախագահի աշխատակազմն Ազգային ժողովից ստացել է 2021 թվականի մարտի 26-ին: Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահն օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական և լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու: Դիտարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արտահայտված մտահոգությունները:

Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է խոսքի և կարծիքի ազատությունը և մտահոգ է, որ, մի կողմից, նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող կարգավորումները կարող են էական վնաս հասցնել խոսքի և արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի ազատությունը և լրատվամիջոցի՝ օբյեկտիվ քննադատելու, իրադարձություններն ու երևույթները, այդ թվում՝ պաշտոնյաների, հասարակական-քաղաքական գործիչների գործունեությունն անկաշկանդ լուսաբանելու հնարավորությունը։

Ժողովրդավարական հասարակությունում «հանրային հսկիչի» դեր կատարող զանգվածային լրատվության միջոցների՝ արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքները համարվում են առավել պաշտպանված կատեգորիա:

Հայաստանի Հանրապետությունում կարծիքի արտահայտման ազատությունը երաշխավորված է Սահմանադրության 42-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային փաստաթղթերում: Վիրավորանքն ու զրպարտությունն, անկասկած, անթույլատրելի են, անընդունելի և դատապարտելի:

Միևնույն ժամանակ, իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ՝ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված և համաչափ, փոխհատուցումը պետք է լինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության և հանրային հարցերի քննարկման վրա՝ պատասխանողի համար ստեղծելով անհամաչափ ծանր նյութական բեռ, որը կարող է նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության համար: Օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քիմ Քարդաշյանը մաքսանենգության հետ կապված սկանդալի մեջ է ընկել Որքան «բաղձալի» տրանսպորտային հաղորդակցություններն ավելանան, այնքան թուրքերն ու ադրբեջանցիներն ավելի շատ հնարավորություններ կստանան սադրանքներ կազմակերպել. ԱյվազյանԵս վախենում եմ ձեր բերած ապագայից. Նաիրա Զոհրաբյան2020թ-ին ՀՀ Զինված ուժերում հանցագործությունների 3016 դեպք է գրանցվել. Գլխավոր դատախազԱդրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին 117,3 միլիոն դոլարի զենք է գնել Թուրքիայից Պաշտոնական Մոսկվան փաստացի ասում է՝ ոչ ոք չի պարտադրում միջանցք տալ Ադրբեջանին. Հոխիկյան Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mercedes-ը բախվել է ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակին. կան վիրավորներ Ֆեյսբուքի ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել, հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ Ռուս նախկին պատգամավորը վիրավորել է հայերինԱյսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին. Վահե Տեր-Մինասյան Ընտրական օրենսգրքի նախագծով էապես նվազեցվելու է ԱԺ պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը հանդիպել է ռազմական համալսարանի կուրսանտների հետ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին Թեհմինա Վարդանյանը վիրահատության է ենթարկվել «Երրորդ ուժ»-ի երիտասարդները ծափողջյուններով հրաժեշտ են տվել Սերգեյ Լավրովին (տեսանյութ)Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը տեղի կունենա մայիսի 16-ին«Վերադառնալով Հայաստանից». Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակելՀայոց ցեղասպանության վերաբերյալ ավելի շատ փաստաթղթային ապացույցներ կան, քան Հոլոքոստի. հոդված իսպանական El Pais-ում Աշխատել չեք կարողանում, լռել գոնե կարող եք. Էլինար Վարդանյան«Թուրքերը քեֆ են անում Դադիվանքում, մեզ էլ` որերրորդ շաբաթն է` չեն թողնում այցելենք…»․ Բելլա Լալայան Հետպատերազմյան Հայաստանի պարգևավճարները. ով և որքան է «փախցրել» բյուջեիցԵրևանում Վիլիսը 12 մ բարձրությունից ընկել ապառաժ քարերի վրա. կա վիրավորԵս չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի. ՔերոբյանԳլխավոր դատախազին հուշեք Վենետիկի Հանձնաժողովի և ՄԻԵԴ Մեծ պալատի կարծիքները կրկին ընթերցել․ Արամ Վարդևանյան ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լատվիայի խորհրդանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունման առնչությամբ Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 12Ռիո-դե-Ժանեյրոյի մետրոպոլիտենում հրաձգության հետևանքով զոհվել է 23 մարդ ՀՀ կառավարության որոշումն անընդունելի է իրավական և բարոյական նորմերը խախտելու տեսանկյունից․ ԵՊՀ գիտական խորհուրդ 25-ամյա կինը միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել (լուսանկար)Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 11ԵԱՀԿ նախագահն անձնական ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում (տեսանյութ)Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը բացառում է խորհրդարանում իր աշխատանքի անցնելը Մենք նպատակ ունեինք ԸՕ փոփոխությունների փաթեթը քննարկելու, ընդունելու մինչև ԱԺ-ի արձակումը. Մակունց Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի ապահովման համար Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն. Լավրով ՄԻՊ ելույթի ագրեսիվ ոճն ու բովանդակությունը հարիր չեն ինստիտուտին, որ նա ներկայացնում է. իմքայլական պատգամավոր Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ ԼավրովինԱնբարոյական է նման սուտ հորինողը. Գլխավոր դատախազ. 168.am Էդմոն Մարուքյանն իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել Արտակ Դավթյանի հասցեին. ՀՀ ԶՈՒ ԳՇ Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել. ուղիղԱռաջիկա ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով. Իշխան ՍաղաթելյանՖրանսիան մտահոգված է Ադրբեջանում ռազմական ավարի պուրակի բացմամբ. նման քայլերը հակասում են հաշտության ցանկությանը ԵՊՀ-ն կառավարության որոշումը կվիճարկի դատարանում Ադրբեջանը շարունակում է ակնհայտ հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հայտարարությունները. Արարատ Միրզոյանը` Ջոն ԳալագերինԱթենքում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կին է մահացելԹուրքիայի ԱԳՆ-ն դժգոհ է Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի առնչությամբ
Ամենադիտված