«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Բորուսիային»՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային» ու դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ:
Դորտմունդում կայացած խաղն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով՝ 2: 1 հաշվով: Ջուդ Բելինգհեմի խփած գոլին «Սիթին» պատասխանեց Ռիյադ Մարեսի և Ֆիլ Ֆոդենի գոլերով:
«Մանչեսթեր Սիթիի» դարպասներին հարվածելուց հետո 17-ամյա Բելինգհեմը դարձավ «Բորուսիայի» պատմության մեջ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գոլերի ամենաերիտասարդ ռմբարկուն: Առաջին խաղը, որը տեղի ունեցավ Մանչեսթերում ապրիլի 6-ին, նույնպես ավարտվեց անգլիական ակումբի հաղթանակով՝ 2: 1 հաշվով:
«Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակչում կխաղա ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ: Մրցաշարի այս փուլի հանդիպումները նշանակված են ապրիլի 27/28-ին և մայիսի 4/5-ին: