Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ` «Լիվերպուլի» հետ «ոչ ոքի» խաղալով
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում ոչ-ոքի խաղացին անգլիական «Լիվերպուլի» հետ և դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ:
Լիվերպուլում կայացած խաղն ավարտվեց 0: 0 հաշվով: Մադրիդում կայացած առաջին խաղում «Ռեալը» հաղթեց 3-1 հաշվով:
Կիսաեզրափակչում «Ռեալը» կհանդիպի լոնդոնյան «Չելսիի» հետ: Մրցաշարի այս փուլի հանդիպումները նշանակված են ապրիլի 27/28-ին և մայիսի 4/5-ին: