Ֆրանսիան «անլուրջ» է անվանել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հեռանկարը
МирՖրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեմենտ Բոնը լուրջ չի համարում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարը:
«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ Ուկրաինայի հետ, կարող ենք աջակցել Ուկրաինային և դա անում ենք Ռուսաստանի ներկայիս ծանր իրավիճակում: Բայց դա չի նշանակում անդամակցություն Եվրամիությանը: Կարծում եմ, որ դա լուրջ հեռանկար չէ», - ասել է Բոնը Radio J-ի եթերում:
Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում կընդունի իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն: