Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ (տեսանյութ) Դատարանը Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն ազատեց տուգանքի վճարումից. փաստաբան Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունն աճել է 30%-ով. ԱՀԿ գլխավոր տնօրեն Լուրջ վտանգ է սպառնում ԼՂ բնակչության մշակութային ժառանգությանը. ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին «Արթմեդ» ԲԿ-ում վերելակը պոկվել ընկել է․ հորանում հայտնաբերվել է տղամարդու դի Արգելափակել են Արմեն Աշոտյանի ինստագրամյան էջը Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում. ՌԴ ԱԳՆ Արթուր Ղազինյանի փոխարեն ՔՊ-ն Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ ընտրեց Արմեն Խաչատրյանին Վերահաստատել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները. Արարատ Միրզոյան Սահմանադրության օրվա առթիվ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին 

Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց, սակայն քննարկումները կշարունակվեն

Հասարակություն

Կառավարությունը քննարկեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը։ «Այս նախագիծն ուղղված է ՀՀ ուժեղ տնտեսության կայացմանը։ Այն կարգավորումները, որոնք մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է մեր երկրում հայտարարվում։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի՝ գործարարները, բիզնեսը, ամբողջ տնտեսությունը, չեն կարող թույլ տալ նման շռայլություն։ Եվ մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով։ Համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47,5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35,4 մլրդ դրամով, ծառայությունների ծավալը՝ 33,9 մլրդ դրամով։

«Սրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի մենք կարողանանք թույլ տալ հրաժարվել այս օրերին աշխատելուց»,- ասաց Քերոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հարգելի քաղաքացիներ, ես առաջարկում եմ խուճապի չմատնվել արվող առաջարկից և ուզում եմ արձանագրել, որ այս թեման շատ վաղուց հասունացած ու քննարկվող թեմա է»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ առաջարկը խաթարում է քաղաքացիների հանգստի իրավունքը՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի համաձայն: Նա իր հերթին առաջարկեց ոչ աշխատանքային օրեր սահմանել նաև հունվարի 2-ը և 3-ը, իսկ աշխատանքային դարձնել հունվարի 4-ը, 5-ը և 7-ը:

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, սակայն ՀՀ վարչապետը նշեց, որ այն մանրամասն կքննարկվի, այդ թվում՝ Ազգային ժողովում: Թեման շրջանառվել է հանրային կարծիքն ու տրամադրություններն ստուգելու համար: «Սա եկեք ընդունենք ոչ թե որպես վերջնական քաղաքական որոշում, որը կայացվում է, այլ ավելի շատ առաջարկ, որն արվում է հանրությանը, մեզ բոլորիս՝ մտածելու համար: Որովհետև այս թեմաները միշտ ծագում են հունվարի 8-ին կամ 9-ին, երբ մենք հետահայաց նայում ենք, թե վերջին տասն օրն ինչ ենք արել և ինչով ենք զբաղված եղել, կամ էլ դեկտեմբերի 20-ին, երբ մտածում ենք, թե առաջիկա 15-18 օրն ինչ ենք անելու»,-նշեց Փաշինյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի խոսում. իշխանական պատգամավորն ԱԺ ամբիոնից զրպարտում է. Գեղամ Մանուկյան Ամերիկացին անկողնում հայտնաբերել է թունավոր միջատ՝ «դժոխքից»Սլավյանսկի վրա հարձակման հետևանքները (ֆոտոշարք)Մեկնարկել են Բագրատաշենի նոր կամրջի որակի թեստավորման աշխատանքները Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ (տեսանյութ) Ուկրաինայում զոհվել է բրազիլացի մոդելը, ով աշխատում էր որպես դիպուկահարԴատարանը Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն ազատեց տուգանքի վճարումից. փաստաբան Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունն աճել է 30%-ով. ԱՀԿ գլխավոր տնօրենԼուրջ վտանգ է սպառնում ԼՂ բնակչության մշակութային ժառանգությանը. ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին «Արթմեդ» ԲԿ-ում վերելակը պոկվել ընկել է․ հորանում հայտնաբերվել է տղամարդու դիԱրգելափակել են Արմեն Աշոտյանի ինստագրամյան էջը «Հանդիպել եմ Դեն Բիլզերյանի հետ»․ Վահան Քերոբյանը ներդրումների հնարավորություն է տեսնում Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպանություն գործել Դեն Բիլզերյանը ժամանել է Հայաստան (տեսանյութ, լուսանկար)Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում. ՌԴ ԱԳՆԿինը եռացող ջուր է լցրել քնած ամուսնու վրա, որը երազում սեր էր խոստովանում մեկ այլ կնոջՏղան փորձել է բարձրանալ շատրվանի վրա, որը կոտրվել ու ընկել է (լուսանկարներ)Արթուր Ղազինյանի փոխարեն ՔՊ-ն Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ ընտրեց Արմեն Խաչատրյանին Վերահաստատել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները. Արարատ ՄիրզոյանՔիմ Քարդաշյանի դուստրը գերազանցում է նրան (լուսանկարներ)Ռիհաննան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ միլիարդատերըՍահմանադրության օրվա առթիվ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներինԲանակում սեպտեմբերից տղամարդկանց կթույլատրվի քայլել մատնահարդարմամբ և կիսաշրջազգեստով78-ամյա Ռոբերտ Դենիրոյին սկանդալային ամուսնալուծությունից հետո նկատել են նոր սիրելիի հետ KFC-ն լքում է ռուսական շուկանԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին Աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող հայերի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ոստիկանություն Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով Ինչու գլխավոր դատախազն այսօր չընդունեց զոհվածների հարազատներին. պարզաբանումՊանթեոնում կանգնեցվել է Ջիվան Գասպարյանի կիսանդրին․ բացման արարողությանը մասնակցել են պաշտոնյաներՌուս հաքերները տեղադրել են Ուկրաինայի ռազմական հետախուզության 1000 աշխատակիցների տվյալներըՌուսաստանը միշտ այնպես է բանակցում, որ հետո չամաչի․ ԼավրովWWF Armenia-ի ֆոտոխցիկների թակարդում է հայտնվել Կարմիր գրքում գրանցված եվրասիական լուսան Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն. գործը դատարանում է Սևանում նախօրեին հնչած կրակոցների մասնակիցներից մեկը ձերբակալվել է «Կրակոտ»․ Ժաննա Բուտուլյանը՝ սպորտային կերպարում Խաղատան ղեկավարը այսուհետ պարտավոր կլինի գումար վերցնել միայն անկանխիկ եղանակով. ՊԵԿ փոխնախագահ Ընդդիմությունը գլխիկոր փախնում է ԱԺ-ից. Ռուբինյան Պատժամիջոցների պատճառով՝ Ռուսաստանը չի կարող «Իսկանդեր» արտադրել. ԲորելՆուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում Կարլոս Սանտանան բեմում ուշագնաց է եղելՏարածաշրջանում բարդություններ կլինեն. ՀԱՊԿ֊ը զգուշացնում էԸնդդիմությունը Երևանում «հայրենիքի պաշտպան ա», զորահավաքի ժամանակ դառնում ա կիսապաշտպանԴանակահարություն Առատաշենում ԱՄՆ-ն Ուկրաինայի վերաբերյալ «անկեղծ զրույց» կունենա Չինաստանի հետ Քաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են. Ֆիդանյանի մեկնաբանությունը Ազերի գիտնականների մի «կուտոկ» դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ պահանջելով փրկել Կոնդ թաղամասը վանդալիզմից. Զոհրաբյան Փախեք․ Կադիրովը դիմել է ԶելենսկիինԹշնամին Սեւ լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ եւ 13 քկմ տարածք. «Հետք»
Ամենադիտված