Անաստասիա Ռեշետովան՝ իր և ոճաբան Ալեկո Նադիրյանի սիրավեպի մասին
ԺամանցՌեփեր Տիմատին եւ Անաստասիա Ռեշետովան, որոնք վերջերս են բաժանվել, կարիերան կառուցում են նույն հեռուստաալիքում: Երգիչը դարձել է «Холостяк» շոուի գլխավոր հերոսը, իսկ Նաստյան վարում է «Ты_топ-модель» իրապատում-շոուն։
Ռեշետովայի հետ նախագիծը վարում է ոճաբան եւ նորաձեւության փորձագետ Ալեկո Նադիրյանը: Շատ հեռուստադիտողներ սկսել են կասկածել, որ աստղերի հարաբերություններն աշխատանքայինից ռոմանտիկ կապի են վերաճել: Այդ մասին երկրպագուներն Անաստասիային հարցրել են Instagram-ում:
Տիմատիի նախկին կինը ոչինչ չի թաքցրել, մեծամասամբ այն պատճառով, որ թաքցնելու ոչինչ չկա: «Ոչ, Ալեկոն իմ գործընկերն է, ոճաբան, մտերիմ ընկեր եւ պարզապես լավ մարդ»,- սթորի բաժնում գրել է Ռեշետովան: