Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ
ՔաղաքականԱպրիլի 15-ին տեղի ունեցավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: