Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ) «Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերը Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս Ղազարյան Քենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարը Փաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ) 

Սեփական արբանյակ չունենալու պարագայում էլ հնարավոր է օգտվել տարբեր տեսակի արբանյակային ծառայություններից. Հակոբ Արշակյան

Բլոգոսֆերա

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է տիեզերական արբանակների մասին վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին: Մասնավորապես, նա գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ անդրադառնալ որոշ շրջանակների կողմից հայկական արբանյակներին և տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերվող, վերջերս ակտիվորեն շրջանառվող թեմային, որը նաև քննարկման արժանացավ Ազգային ժողովում՝ ՀՀ վարչապետի հետ վերջին հարց ու պատասխանի ընթացքում։

Ստորև ներկայացված են տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ ԲՏԱ նախարարության և ԱԽ գրասենյակի կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև կատարված են որոշ դիտարկումներ արբանյակների և դրանց կիրառման մասով.

- Տիեզերական տեխնոլոգիաները՝ ներառյալ արբանյակներ, թողարկման կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի և այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը

- Հաշվի առնելով վերոգրյալը, ԱԽ գրասենյակի և ԲՏԱ նախարարության կողմից մշակվել և 2020 թ. մարտի 6-ին ԱԺ կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքը, որը համապատասխան կառավարության որոշումների փաթեթի հետ միասին ամբողջապես սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը և այլն...

Օրենսդրական այդ փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվում ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին։ Տեղեկացնեմ նաև, որ որոշ արտասահմանյան ընկերությունների կողմից արդեն իսկ կա հետաքրքրություն լիցենզավորված գործունեություն ծավալել Հայաստանում, որը հետագայում նշված ուղղությամբ գիտելիքի և կիրառման համար հավելյալ հնարավորություններ կստեղծի մեր երկրում։

Օրենքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140629

- Արբանյակներն իրենց կիրառությունն են գտել բազմաթիվ ոլորտներում, սկսած պաշտպանականից մինչև հեռուստատեսային, ինտերնետային, գյուղատնտեսական, տրանսպորտային, բնապահպանական։

ԲՏԱ նախարարությունը ձեռնմուխ է եղել բոլոր պետական գերատեսչություններից տվյալների հավաքագրման գործընթացին, որի արդյունքում հնարավոր է հասկանալ սեփական արբանյակ ունենալու հեռանկարը, ինչպես նաև դրա մասնրամասն տեխնիկական պարամետրերը։

Ֆունկցիաներից և պարամետրերից կախված արբանյակների գները կարող են տատանվել մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլարի սահմաններում։

Նախարարության կողմից բանակցային գործընթաց է սկսվել մի քանի ընկերությունների հետ, որի արդյունքում կարող է ստեղծվել նման մասշտաբային ծրագիր։ Նմանատիպ ծրագրերն ընդանրապես տարիներ են տևում և իրագործվում են կառավարությունների, հաճախ նաև միջկառավարական համագործակցության մակարդակով։

Նշեմ նաև, որ սեփական արբանյակ չունենալու պարագայում էլ հնարավոր է օգտվել տարբեր տեսակի արբանյակային ծառայություններից, ինչը ընդունված պրակտիկա է աշխարհում

- Առանձին կետով ցանկանում եմ անդրադառնալ պաշտպանական նպատակներով արբանյակների գործածությանը։ Որպես սպառազինության միջոց, արբանյակների կիրառումների մասով ԲՏԱ նախարարությունը ֆունկցիաներ չունի, քանի որ այն ամբողջապես գտնվում է ՊՆ, ԶՈՒ տիրույթում և բացառապես կախված է մարտի վարման տակտիկայի, ստրատեգիայի, կառավարման հետ։ Նման գործառույթները գտնվում են պաշտպանական գերատեսչության տիրույթում, ինչպես ցանկացած այլ տեսակի սպառազինության կիրառման դեպքում։

Որպեսզի ավելի պարզ լինի հանրության համար, բերեմ օրինակ. ԲՏԱ նախարարությունը զբաղվում է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորմամբ և ընկերություներին պատվիրում է ստեղծել ՌԷՊ համակարգ կամ ԱԹՍ, սակայն դրանց ռազմական կիրառման գործառույթ նախարարությունը չունի, քանի որ դրանք պաշտպանական զինատեսակներ են, որոնց կիրառումն իրականացվում է ՊՆ ԶՈՒ կողմից, այլ բան, որ դրանց ստեղծման կարիքի և տեխբնութագրերի կազմման ընթացքում ինտենսիվ համագործակցություն է իրականացվում ՊՆ, ԿԳՄՍ Գիտության կոմիտե և այլ գերատեսչությունների հետ։

Նախկինում նշել եմ, որ ԲՏԱ նախարարությանը, ենթակա հիմնարկները և Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները պատերազմի ընթացքում աշխատել են 24/7 ռեժիմով և մշտապես կանգնած են եղել ԶՈՒ կողքին՝ օժանդակություն ցուցաբերելով բոլոր հնարավոր միջոցներով

- Վերջում անդրադառնամ 2020 թ. օգոստոսին իմ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողի հետ հարց ու պատասխանին, որը կից ներկայացված է տեսագրության տեսքով։

Լրագրողի հարցին իպատասխան խոսել եմ բացառապես տեղեկատվական հեռուստատեսային արբանյակի սեփականն ունենալու նպատակահարմարություն մասին։ Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը գտնվում է ԲՏԱ նախարարության իրավասության տակ, և իմ պատասխանը կապ չի ունեցել արբանյակների ռազմական կամ այլ նպատակներով օգտագործման հետ։

Հասկանալի է սակայն, որ նշված ոլորտները բովանդակային առումով խիստ մասնագիտական են, և, ենթադրաբար որոշ շրջանակների կողմից բավարար ուսումնասիրության չեն ենթարկվել մինչև հրապարակումները, այդպիսով դրանք դարձնելով քննարկման համար ոչ պիտանի, քանի որ արբանյակների մասով ֆունկցիոնալ կիրառական իմաստ չեն արտահայտում, ընդամենը մի քանի հնչեղություն ձեռք բերած տերմինների միացություն են, օրինակ. «Տիեզերք», «Տեղեկատվական արբանյակ», «ՌԷՊ» և այլն...

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց ներդրած ջանքերի համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանում անհրաժեշտ ինժեներական տաղանդ ու ներուժ կա` հետագա ակտիվ զարգացման համար։

Բարձր տեխնոլոգիաները Հայաստանի զարգացման համար ամենակարևոր ուղղություններից է, ՀՀ կառավարությունը նպատակադրվել է ոլորտի համար զարգացման նոր հնարավորություններ ստեղծել և հստակ ծրագրերով է հանդես գալիս։

Ամեն ջանք գործադրելու եմ Հայաստանի առաջխաղացման և հաջողությունների համար»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)
Ամենադիտված