ՏՏ-ի զարգացման համար պետք է մարդկային կապիտալ, ՀՀ-ն այն ունի. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ ֆորումում Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. վստահեցնում է ՀՀ փոխվարչապետը «Ջհանգիրյանն ասաց` հո չե՞մ կարող դատավորին կարգադրել. գնացե´ք, եթե ձեր ասածը չանի, էլի կգաք» «Դիմադրության» շարժման մասնակիցները երթ սկսեցին ԲԴԽ-ից (ուղիղ) Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան Դատախազությունն Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական գործի շրջանակներում Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողը Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119-ն է. Սիրանուշ Սահակյան Միրզոյանն ու Կասպրչիկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները 

Մինսկի խմբում ամերիկյան համանախագահության խարանը և ամոթը. Ստյոպա Սաֆարյան

Բլոգոսֆերա

Քաղաքագագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Ադրբեջանում օրերս կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ զարգացում ու համագործակցություն հետկոնֆիլիկտային փուլում» կոնֆերանսի մասնակիցները այցելել են նաև Բաքվի, այսպես կոչված, «Ավարների պուրակ»։
Կոնֆերանսին մասնակցելու նպատակով 15 երկրից ժամանած 27 պատվիրակների կազմում են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և միշտ Ադրբեջանի ու Թուրքիայի լոբիստ Մեթյու Բրայզան, վրացի լրագրող, Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Գեորգի Գվիմրաձեն, ուկրաինացի փորձագետ «Կիև-Մոգիլայի ակադեմիա» ազգային համալսարանի պրոֆեսոր Տարաս Կուզոն, ռումինացի արտաքին քաղաքական վերլուծաբան ու նախագահի նախկին խորհրդական Իուլիան Չիֆուն, իտալացի հետազոտող Կառլո Ֆրապպին, փորձագետներ Թուրքիայից ու Պակիստանից, նաև այլ հյուրեր։
«Գիտաժողովականները շրջել են Ալիևի ֆաշիստական պուրակում, քայլել պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտների միջով, լուսանկարվել հայ զինվորների կերպարներն արտացոլող մանեկենների հետ։
Կարծում եմ՝ հասունացել է պահը, որ Հայաստանի ԱԳՆ սկսի բացահայտ կազմել մեր՝ Հայաստանի «Սև ցուցակ»ը՝ դրանում ներառելով Հայաստանի համար այլևս անցանկալի անձ համարվող սույներին, մինչև որ նրանք հրապարակայնորեն ներողություն չխնդրեն իրենց արարքի համար։ Նրանք չպետք է ու չեն կարող ոտք դնել Հայաստան։
Արժե, որ հայ փորձագիտական հանրությունը կոշտ դեմարշ իրականացնի ոչ միայն այս ամենի նկատմամբ, այլ նաև հետագայում հրաժարվի մասնակցել որևէ քննարկման, որտեղ սույն արարածները կլինեն որպես զեկուցողներ։ Արժե, որ հայկական ԶԼՄ-ները համերաշխ կերպով երբեք հարցազրույցներ չվերցնեն սույներից։
Ու մի քանի բառ էլ Մեթյու Բրայզայի մասին։ 2001 ապրիլին սկսել է աշխատել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում որպես Եվրոպայի ու Եվրասիայի բաժնի տնօրեն՝ համակարգելով ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայի, Հունաստանի, Կիպրոսի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մասով։ Հիմանական շեշտադրումը դիվանագիտական ծառայության ըթնացքում եղել է էներգետիկ նախագծերի վրա։ 2005-ին նշանակվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով։
Բրայզայի վրացական արկածներից ու ռուս-վրացական պատերազմի արկածներից չեմ պատմի, քանի որ ծանոթացել ենք հենց Թբիլիսիում՝ վրացական հեղափոխության շրջանում՝ երբ նա այս վերջին կարգավիճակում էր։ Այդ ժամանակ սիրելին թրքուհի Զեյնո Բարանն էր, որի հետ ամուսնացավ քիչ անց։ 2006թ․ հունիսին նշանակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ։
Մեր ճանապարհները մի քանի անգամ հատվեցին արցախյան հակամարտությանը, երբեմն՝ հարավկովկասյան հակամարտություններին նվիրված մի քանի խոշոր փակ հավաքներում՝ Լոնդոն, Վիլթոն Փարք, Դիչլի Ֆաունդեյշն։ Որպես «անկախ» միջազգային փորձագիտական թիմ՝ նման տեղերում նրան ուղեկցում էին Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի բաժնի ղեկավար Սաբինա Ֆրայզերը/ամուսինը՝ թուրք/, Հարվարդի համալսարանի Կասպյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Բրենդա Շեֆերը /հրեա՝ մի այլ կարգի սևեռված Իրանի վրա/, Ջոն Հոփկինսի համալսարանից Սվանտե Կոռնելը /Թուրքիայում Շվեդիայի նախկին դեսպաններից մեկի որդին/, երբեմն Ֆրեդերիկ Սթարի հետ միասին, հաճախ նաև Ջոնաթան Քեոհեյնը /կրկին՝ հրեա, Հերիթաջ հիմնադրամ/։
Այդ տարիներին իմ աչքի առջև են հասունացրել ոչ միայն Մադրիդյան առաջարկները, ինչին երբեմն ու որոշ քննարկումներում միայնակ դիմադրում էի ամեն կերպ, այլև դրան ուղեկցող «փորձագիտական» զեկույցները, ինչպես օրինակ Միջազգային ճգնաժամային խմբի կողմից Սաբինա Ֆրայզերի կողմից 2008թ․ պատրաստված սրիկա զեկույցը՝ որը նույնությամբ, ավելի անկեղծ պրոադրբեջանական մեկնաբանություններով «ամրապնդում էր» Մադրիդյան առաջարկությունները․․․
2000-ականների կեսերին, երբ տապալվել էին քիվեսթյան բանակցությունները, Բրենդա Շաֆերը փորձում էր անգամ դրա գլուխներից մեկը՝ Շուշիի բաժինը որպես «ժառանգություն» տեղավորել Մադրիդյան առաջարկություններում։ Այդ ժամանակ եմ իմացել, որ Հայաստանի բանակցային պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից այդքան իջեցվել է նշաձողը ոչ միայն Հայաստանի տարածքներ ու տարածքային հարցեր /Տավուշ և Մեղրի/, այլև Արցախի համար նոր /Շուշի/ տարածքային հարցեր դնելով բանակցային սեղանին․․․
Բոլոր նշվածները սնվում էին Ադրբեջանից՝ Ալիևից անձամբ։ Կապավորներից մեկն այժմ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն էր, ով այն ժամանակ աշխատում էր Ալիևի աշխատակազմում որպես խորհրդական։ Մեթի ընկերությունն Ալիևի կլանի հետ այնքան խորն էր, որ մեկ գիշերվա մեջ Թբիլիսիում նշանակված կոնֆերանսի մեր սեսիայում, որտեղ ելույթ էիքն ունենալու Բորիս Նեմցովը, ես, Ջեյմս Բեյքերը և Լեյլա Ալիևան /ադրբեջանցի փորձագետ, ով Ադրբեջանից փախածներից է/, ադրբեջանցի բանախոս Լեյլային հենց Մեթը փոխարինել էր Էլին Սուլեյմանովով, մեկ գիշերվա մեջ․․․ Լեյլան առավոտյան շոկի մեջ էր․․․
Միայն անցած տարիներին բացահայտվեցին, որ Բրենդան, Սվանտեն և այլ փորձագետներ վճարվել են Ալիևի կողմից․․․ Այն ժամանակ մենք դա գիտեինք, բայց ապացուցելը դժվար էր։
Բայց դառնանք Մեթին ու Ղարաբաղյան խնդրին։ Մեթյու Բրայզան, իհարկե, այժմ կարող է իրեն Ալիևի հետ միասին համարել «հաղթանակի» համասեփականատեր, որովհետև, անգամ լինելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա, սպասարկում էր Ադրբեջանի շահերը․․․ Ու ամենամեծ հարվածը, որ ինքը հասցրեց ԱՄՆ շահերին, դա 2008թ․ ռուս վրացական պատերազմն էր, որից հետո խորհուրդ տվեց ԱՄՆ պետքարտուղարությանը Մինսկի խմբում ետ նահանջել և իրավիճակը թողնել Ռուսաստանի վրա, որպեսզի նա ապացուցի, որ հակամարտության կողմ չէ և կարող է միջազգային հարթակում խաղալ միջնորդի դեր ու Արցախյան կոնֆլիկտը դրա լավ փորձությունն է։
Մեթյու Բրայզան գիտեր, որ այդ ժամանակ, 2008թ․ ամռանը, Բաքվի ձեռքերով Նաբուկոյի տապալման դիմաց /ևս մեկ հարված ԱՄՆ շահերին/ Ռուսաստանը Ադրբեջանի հետ կնքել է ռազմավարական գործընկերության հռչակագիրը՝ պարտավորվելով ջանքերն ակտիվացնել Մինսկի խմբում՝ շուտափույթ վերադարձնել «օկուպացված տարածքները» և փախստականներին․․․ Ահա այդտեղ է ծնվել ռուսական պլանը, և դրա հիմքը 2008թ․ աշնանը Ռուսաստանի Մայենդորֆյան դղյակում կայացած հանդիպումն էր․․․․ Մեթյու Բրայզան ֆրանսիացի համանախագահին էլ համոզել էր ու համաձայնել նստել միջանցքում՝ մինչ եռակողմ հանդիպումը կավարտվի․․․
Այդտեղից սկսվեց ԱՄՆ-ին Մինսկի խմբում թուլացնելու գործընթացը, իսկ հետագայում մյուս ամերկացի համանախագահները մեծ ճիգեր պետք է գործադրեին, որպեսզի գործընթացը վերադարձնեն Մինսկի խումբ․․․ Հանուն արդարության, մարտի 1-ով իշխանության եկած ու ներքին լեգիտիմության պակաս ունեցող Սերժ Սարգսյանին էլ պետք էր նման մի ռեգիոնալ մեծ գործընթաց, որն իր համար արտաքին լեգիտիմություն կստեղծեր՝ թեկուզև համաձայնելով Հայաստանի համար ոչ շահեկան ֆորմատներին ու պայմաններին, այդ թվում Մադրիդյան առաջարկները որպես բանակցային հիմք ընդունելը․․․ Իսկ Մայենդորֆյան հայտարարությունը թերևս դրա վկան էր, որը խոսում է ՄԱԿ փաստաղթերի հիման վրա հակամարտության կարգավորման մասին /դեհ, այստեղ ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերն են/, ու առանց Արցախի, որովհետև 94թ․-ից հետո Ադրբեջանի հետ առաջին անգամ էր ստորագրվում հայտարարություն, որտեղ Արցախի ներկայացուցիչի ստորագրությունը չկար․․․
Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների հետ շատ ենք խոսել այս ամենի մասին։ Շատերի քաջությունը բավարարել է ընդունելու համար հարվածը, որը իրենց երկրին բերել է Բրայզայի համանախագահությունը Մինսկի խմբում․․․
Այժմ այս ամենը տխուր պատմություն է․․․ Բայց բրայզաներին մերժելը հաստատ ներկայի ու ապագայի համար պարտադիր քայլ է»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արբանյակահիստերիա է սկսվել. իշխանությունները փորձելու են սա ներկայացնել որպես ինչ-որ աննախադեպ ձեռքբերում. Կարեն Վրթանեսյան ՏՏ-ի զարգացման համար պետք է մարդկային կապիտալ, ՀՀ-ն այն ունի. Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ ֆորումում Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. վստահեցնում է ՀՀ փոխվարչապետը Նաոմի Քեմփբելը, Նատալյա Վոդյոնովան, Ալեսանդրա Ամբրոսիոն և այլ հայտնի աստղեր՝ Կաննի՝ "Women in Cinema" երեկույթին (ֆոտոշարք)ԱՄՆ֊ն ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին նիստի անցկացումը․ Բլինկեն«Ջհանգիրյանն ասաց` հո չե՞մ կարող դատավորին կարգադրել. գնացե´ք, եթե ձեր ասածը չանի, էլի կգաք» «Դիմադրության» շարժման մասնակիցները երթ սկսեցին ԲԴԽ-ից (ուղիղ) Բելա Հադիդը, Դիանա Կրյուգերը, Կարա Դելեվինը՝ «Անմեղը» ֆիլմի պրեմիերային (ֆոտոշարք)«Վայրի»․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը Գործարկվելու է Տարոնիկ համայնքի շչակը Ադրիանա Լիման, Ջորջինա Ռոդրիգեսը, Շակիրան և այլք՝ Կաննի 2022 կինոփառատոնին (ֆոտոշարք)Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան Դատախազությունն Առուշ Առուշանյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են քրեական գործի շրջանակներում Ընթանում է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողը Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրական թիվը 119-ն է. Սիրանուշ Սահակյան Միրզոյանն ու Կասպրչիկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները Հայաստանի առաջին արբանյակի անունը հայտնի էԿառավարությունը բնակարանների և անհատական բնակելի տների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին Լոնդոնում Դումանյանը և կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչները քննարկել են կրթությանն առնչվող հարցե Տեսահոլովակի պրեմիերա. Իվետա Մուկուչյան՝ «Ես պատրաստ եմ» «Աղձք» պատմամշակութային արգելոց է ստեղծվում. Այստեղ է 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանը Շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում. Վարդանյանը՝ սահմանազատման հարցով հանձնաժողովների մասին Մարիամ Ալեքսանյանի լուսանկարն օդանավակայանից «30 ծնող մտնում է ԲԴԽ-ի շենք. պահանջը կատարվեց». Կարին Տոնոյան Ձեր ներկայությամբ ծխե՞լ են մեքենայում․ կարդացե՛քԾնողները 10 րոպե ժամանակ տվեցին Գագիկ Ջհանգիրյանին Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից Ինչ տեսակետ ունի ՔՊ-ն արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության մտադրության մասին4 տարի ասֆա՞լտ ես քցել, հավաքի, տար հորդ տուն. հեռացի´ մեր հայրենիքից. զոհվածի հարազատ «Զարթնիր լաո, հանուն Արցախի». Ստեփանակերտում երթ և հանրահավաք կանցկացվի ԱՀԿ-ն ուսումնասիրում է, թե ինչու է էնդեմիկ երկրներին բնորոշ կապկածաղիկը այդ պետություններից դուրս տարածվում Ավտովթար՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայույմ բախվել են Honda Pilot և Opel ավտոմեքենաներըՊարոն վարչապետ, բա եկեք մեր դեմ կանգնեք, դուխով գլխարկը կորցրե՞լ եք, չհոգնեցի՞ք «նախկիններ» ասելով. Կարին Տոնոյան Բերման է ենթարկվել 49-ամյա Ռուզաննա Պ.-ն, որը հետախուզվում էր ծանր վիրավորանքի մեղադրանքով ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Բլինքեն «Մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց». Ագնեսա Խամոյան Չպիտի սպասենք, տեսնենք՝ բոթաս չկա, պայուսակ չկա, ծանրաձող չկա. վատնումը մենակ աննպատակ ծախսը չի Ոսկու գինն ընկնում է Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Բիշարյանը Փաշինյանի դատավորն ա. չի համարձակվի նրա հրամանը չկատարել. զոհվածի հարազատ Ավտոմեքենան Հարթավան-Քուչակ ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 8մ սահել հարակից ձորակը և բռնկվել Գյումրիում տարեցներին ծեծելու գործով տուժողները փոխել են ցուցմունքները, մնացել են ոստիկանների ցուցմունքները. Փաստաբան Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հարավային Օսիայի Հանրապետություն Կարգադրիչներն «արա»-ով են խոսում զոհերի ծնողների հետ. գնում ենք ԲԴԽ` հերոսների ծնողներին պաշտպանելու Արշակունյաց պողոտայում բախվել են Volvo-ն ու Lexus-ը, ապա հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կա 4 վիրավոր Հայտնի է, թե սահմանի որ հատվածում է տեղի ունեցել Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հանդիպումը Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարը Լոս Անջելեսից
Ամենադիտված