Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа «Агенты влияния» Запада в Армении. Артур Сакунц 

Մինսկի խմբում ամերիկյան համանախագահության խարանը և ամոթը. Ստյոպա Սաֆարյան

Блогосфера

Քաղաքագագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Ադրբեջանում օրերս կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ զարգացում ու համագործակցություն հետկոնֆիլիկտային փուլում» կոնֆերանսի մասնակիցները այցելել են նաև Բաքվի, այսպես կոչված, «Ավարների պուրակ»։
Կոնֆերանսին մասնակցելու նպատակով 15 երկրից ժամանած 27 պատվիրակների կազմում են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան և միշտ Ադրբեջանի ու Թուրքիայի լոբիստ Մեթյու Բրայզան, վրացի լրագրող, Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Գեորգի Գվիմրաձեն, ուկրաինացի փորձագետ «Կիև-Մոգիլայի ակադեմիա» ազգային համալսարանի պրոֆեսոր Տարաս Կուզոն, ռումինացի արտաքին քաղաքական վերլուծաբան ու նախագահի նախկին խորհրդական Իուլիան Չիֆուն, իտալացի հետազոտող Կառլո Ֆրապպին, փորձագետներ Թուրքիայից ու Պակիստանից, նաև այլ հյուրեր։
«Գիտաժողովականները շրջել են Ալիևի ֆաշիստական պուրակում, քայլել պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտների միջով, լուսանկարվել հայ զինվորների կերպարներն արտացոլող մանեկենների հետ։
Կարծում եմ՝ հասունացել է պահը, որ Հայաստանի ԱԳՆ սկսի բացահայտ կազմել մեր՝ Հայաստանի «Սև ցուցակ»ը՝ դրանում ներառելով Հայաստանի համար այլևս անցանկալի անձ համարվող սույներին, մինչև որ նրանք հրապարակայնորեն ներողություն չխնդրեն իրենց արարքի համար։ Նրանք չպետք է ու չեն կարող ոտք դնել Հայաստան։
Արժե, որ հայ փորձագիտական հանրությունը կոշտ դեմարշ իրականացնի ոչ միայն այս ամենի նկատմամբ, այլ նաև հետագայում հրաժարվի մասնակցել որևէ քննարկման, որտեղ սույն արարածները կլինեն որպես զեկուցողներ։ Արժե, որ հայկական ԶԼՄ-ները համերաշխ կերպով երբեք հարցազրույցներ չվերցնեն սույներից։
Ու մի քանի բառ էլ Մեթյու Բրայզայի մասին։ 2001 ապրիլին սկսել է աշխատել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում որպես Եվրոպայի ու Եվրասիայի բաժնի տնօրեն՝ համակարգելով ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայի, Հունաստանի, Կիպրոսի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մասով։ Հիմանական շեշտադրումը դիվանագիտական ծառայության ըթնացքում եղել է էներգետիկ նախագծերի վրա։ 2005-ին նշանակվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով։
Բրայզայի վրացական արկածներից ու ռուս-վրացական պատերազմի արկածներից չեմ պատմի, քանի որ ծանոթացել ենք հենց Թբիլիսիում՝ վրացական հեղափոխության շրջանում՝ երբ նա այս վերջին կարգավիճակում էր։ Այդ ժամանակ սիրելին թրքուհի Զեյնո Բարանն էր, որի հետ ամուսնացավ քիչ անց։ 2006թ․ հունիսին նշանակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ։
Մեր ճանապարհները մի քանի անգամ հատվեցին արցախյան հակամարտությանը, երբեմն՝ հարավկովկասյան հակամարտություններին նվիրված մի քանի խոշոր փակ հավաքներում՝ Լոնդոն, Վիլթոն Փարք, Դիչլի Ֆաունդեյշն։ Որպես «անկախ» միջազգային փորձագիտական թիմ՝ նման տեղերում նրան ուղեկցում էին Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի բաժնի ղեկավար Սաբինա Ֆրայզերը/ամուսինը՝ թուրք/, Հարվարդի համալսարանի Կասպյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Բրենդա Շեֆերը /հրեա՝ մի այլ կարգի սևեռված Իրանի վրա/, Ջոն Հոփկինսի համալսարանից Սվանտե Կոռնելը /Թուրքիայում Շվեդիայի նախկին դեսպաններից մեկի որդին/, երբեմն Ֆրեդերիկ Սթարի հետ միասին, հաճախ նաև Ջոնաթան Քեոհեյնը /կրկին՝ հրեա, Հերիթաջ հիմնադրամ/։
Այդ տարիներին իմ աչքի առջև են հասունացրել ոչ միայն Մադրիդյան առաջարկները, ինչին երբեմն ու որոշ քննարկումներում միայնակ դիմադրում էի ամեն կերպ, այլև դրան ուղեկցող «փորձագիտական» զեկույցները, ինչպես օրինակ Միջազգային ճգնաժամային խմբի կողմից Սաբինա Ֆրայզերի կողմից 2008թ․ պատրաստված սրիկա զեկույցը՝ որը նույնությամբ, ավելի անկեղծ պրոադրբեջանական մեկնաբանություններով «ամրապնդում էր» Մադրիդյան առաջարկությունները․․․
2000-ականների կեսերին, երբ տապալվել էին քիվեսթյան բանակցությունները, Բրենդա Շաֆերը փորձում էր անգամ դրա գլուխներից մեկը՝ Շուշիի բաժինը որպես «ժառանգություն» տեղավորել Մադրիդյան առաջարկություններում։ Այդ ժամանակ եմ իմացել, որ Հայաստանի բանակցային պատմության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից այդքան իջեցվել է նշաձողը ոչ միայն Հայաստանի տարածքներ ու տարածքային հարցեր /Տավուշ և Մեղրի/, այլև Արցախի համար նոր /Շուշի/ տարածքային հարցեր դնելով բանակցային սեղանին․․․
Բոլոր նշվածները սնվում էին Ադրբեջանից՝ Ալիևից անձամբ։ Կապավորներից մեկն այժմ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն էր, ով այն ժամանակ աշխատում էր Ալիևի աշխատակազմում որպես խորհրդական։ Մեթի ընկերությունն Ալիևի կլանի հետ այնքան խորն էր, որ մեկ գիշերվա մեջ Թբիլիսիում նշանակված կոնֆերանսի մեր սեսիայում, որտեղ ելույթ էիքն ունենալու Բորիս Նեմցովը, ես, Ջեյմս Բեյքերը և Լեյլա Ալիևան /ադրբեջանցի փորձագետ, ով Ադրբեջանից փախածներից է/, ադրբեջանցի բանախոս Լեյլային հենց Մեթը փոխարինել էր Էլին Սուլեյմանովով, մեկ գիշերվա մեջ․․․ Լեյլան առավոտյան շոկի մեջ էր․․․
Միայն անցած տարիներին բացահայտվեցին, որ Բրենդան, Սվանտեն և այլ փորձագետներ վճարվել են Ալիևի կողմից․․․ Այն ժամանակ մենք դա գիտեինք, բայց ապացուցելը դժվար էր։
Բայց դառնանք Մեթին ու Ղարաբաղյան խնդրին։ Մեթյու Բրայզան, իհարկե, այժմ կարող է իրեն Ալիևի հետ միասին համարել «հաղթանակի» համասեփականատեր, որովհետև, անգամ լինելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա, սպասարկում էր Ադրբեջանի շահերը․․․ Ու ամենամեծ հարվածը, որ ինքը հասցրեց ԱՄՆ շահերին, դա 2008թ․ ռուս վրացական պատերազմն էր, որից հետո խորհուրդ տվեց ԱՄՆ պետքարտուղարությանը Մինսկի խմբում ետ նահանջել և իրավիճակը թողնել Ռուսաստանի վրա, որպեսզի նա ապացուցի, որ հակամարտության կողմ չէ և կարող է միջազգային հարթակում խաղալ միջնորդի դեր ու Արցախյան կոնֆլիկտը դրա լավ փորձությունն է։
Մեթյու Բրայզան գիտեր, որ այդ ժամանակ, 2008թ․ ամռանը, Բաքվի ձեռքերով Նաբուկոյի տապալման դիմաց /ևս մեկ հարված ԱՄՆ շահերին/ Ռուսաստանը Ադրբեջանի հետ կնքել է ռազմավարական գործընկերության հռչակագիրը՝ պարտավորվելով ջանքերն ակտիվացնել Մինսկի խմբում՝ շուտափույթ վերադարձնել «օկուպացված տարածքները» և փախստականներին․․․ Ահա այդտեղ է ծնվել ռուսական պլանը, և դրա հիմքը 2008թ․ աշնանը Ռուսաստանի Մայենդորֆյան դղյակում կայացած հանդիպումն էր․․․․ Մեթյու Բրայզան ֆրանսիացի համանախագահին էլ համոզել էր ու համաձայնել նստել միջանցքում՝ մինչ եռակողմ հանդիպումը կավարտվի․․․
Այդտեղից սկսվեց ԱՄՆ-ին Մինսկի խմբում թուլացնելու գործընթացը, իսկ հետագայում մյուս ամերկացի համանախագահները մեծ ճիգեր պետք է գործադրեին, որպեսզի գործընթացը վերադարձնեն Մինսկի խումբ․․․ Հանուն արդարության, մարտի 1-ով իշխանության եկած ու ներքին լեգիտիմության պակաս ունեցող Սերժ Սարգսյանին էլ պետք էր նման մի ռեգիոնալ մեծ գործընթաց, որն իր համար արտաքին լեգիտիմություն կստեղծեր՝ թեկուզև համաձայնելով Հայաստանի համար ոչ շահեկան ֆորմատներին ու պայմաններին, այդ թվում Մադրիդյան առաջարկները որպես բանակցային հիմք ընդունելը․․․ Իսկ Մայենդորֆյան հայտարարությունը թերևս դրա վկան էր, որը խոսում է ՄԱԿ փաստաղթերի հիման վրա հակամարտության կարգավորման մասին /դեհ, այստեղ ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերն են/, ու առանց Արցախի, որովհետև 94թ․-ից հետո Ադրբեջանի հետ առաջին անգամ էր ստորագրվում հայտարարություն, որտեղ Արցախի ներկայացուցիչի ստորագրությունը չկար․․․
Ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների հետ շատ ենք խոսել այս ամենի մասին։ Շատերի քաջությունը բավարարել է ընդունելու համար հարվածը, որը իրենց երկրին բերել է Բրայզայի համանախագահությունը Մինսկի խմբում․․․
Այժմ այս ամենը տխուր պատմություն է․․․ Բայց բրայզաներին մերժելը հաստատ ներկայի ու ապագայի համար պարտադիր քայլ է»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеровВице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного КавказаСтало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкотаАзербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи АрменииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА«Агенты влияния» Запада в Армении. Артур СакунцСтепа Сафарян «соскакивает» с Никола и Анны: откровенный разговор с воскепарцами (видео)Ложные гарантии Франции: как Макрон «спас» арцахцев. Le FígaroБелорусский рынок закрывается. Первые ласточки «флирта» с Западом
Самое популярное