Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 

Ալիևը «ռազմական ավարի պուրակը» կառուցելով մեզ հնարավորություն տվեց պատրաստվել մեր ապագա հաղթանակներին. Անդրանիկ Քոչարյան

Քաղաքական

Ալիևը «ռազմական ավարի պուրակը» կառուցելով, իմ կարծիքով՝ ստեղծեց մի գործընթաց, որի արդյունքում իր հաղթանակն արագ կմսխի և մեզ հնարավորություն տվեց, որպեսզի հոգեբանորեն պատրաստվենք մեր ապագա հաղթանակներին, որովհետև այդ պուրակը մեր արժանապատվության հետ է շոշափվում: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին, Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարության մասին, թե մենք գնում ենք արհեստավարժ բանակ ունենալու ուղղությամբ՝ Քոչարյանը նշեց, որ գուցե այդ հաշվարկների իրականացման գործընթացն արդեն սկսված է. «Մենք դատապարտված ենք գնալ այդ ճանապարհով, որպեսզի հերթական պուրակները չունենան այն բնույթը, որը տեսանք մի քանի օր առաջ»:

Անդրադառնալով սահմանների բացման խոսակցությունների մասին՝ պատգամավորը նշեց, որ սահմանների բացումը հրադադարի ռեժիմի մեջ ներառված մեր պարտավորություններից մեկն է, ինչպես օրինակ Ադրբեջանի այն պարտավորությունը, որ պետք է վերադարձնի գերիներին: «Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, որովհետև տեսնում է, որ գերիների խնդիրը հնարավոր է օգտագործել մեր ներքաղաքական դաշտի անկայուն վիճակը պահպանելու համար և սա նրա համար ցանկալի վիճակ է: Ինչքան ձգում է, այնքան տեսնում ենք, որ գերիների, անհետ կորածների հարազատների արդարացի պահանջը դառնում է Ադրբեջանի համար ցանկալի գործիքակազմ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ գերիների վերադարձի խնդիրը տևական պրոցեսի կարող է վերածվել և հարցի ներքաղաքական խնդիր դառնալը թշնամու համար հաճելի է:

Քոչարյանը շեշտեց, որ այս իշխանության համար ամեն դեպքում, գերիների վերադարձի հարցն առաջնային է. «Կարծում եմ՝ Ադրբեջանը որոշ ցանկություններ ունի գերիներին տալու դիմաց, բայց պահանջները հստակ ձևակերպված չեն, շատ է խոսվում, որ Ադրբեջանն ուզում է ականապատված տարածքների քարտեզները, բայց չեմ կարծում, որ սա իր համար մեկ նպատակներից մեկն է»:

«44 օրվա մեջ այդ հարցի պատասխանը գտնվել է: Այ հիմա գալիս է այն հարցը, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք, թե ինչպիսի բանակ պետք է արդեն ունենանք: Ուզում եմ ասել, որ մեր այսօրվա խնդիրների մեջ հստակություն կմտնի այն ժամանակ, երբ մենք ազատվենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից, բայց նրանք միշտ մեզ հիշեցնել են տալիս իրենց գոյության մասին: Բնականաբար, սա ավարտական փուլն է»:

Դիտարկմանը, թե դեռ շարունակվում են շահարկվել նախկինների անունները տալը և ցանկացած հարցում նրանց մեղադրելը և հարցին, թե ե՞րբ են ավարտվելու այս շահարկումները և երևալու ներկայիս իշխանության մեղավորությունները, պատգամավորը պատասխանեց՝ այս պատերազմը դրա պատասխանը տվեց:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան
Ամենադիտված