«Արսենալի» հարձակվող Օբամեյանգը հոսպիտալացվել է մալարիայով
Спорт«Արսենալի» ՖԱ-ի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մալարիայի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Instagram-ի իր էջում: «Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների և զանգերի համար: Դժբախտաբար, մի քանի շաբաթ առաջ ես մալարիայով հիվանդացա, երբ խաղում էի Գաբոնի ազգային հավաքականում: Այս շաբաթ ես մի քանի օր կանցկացնեմ հիվանդանոցում, բայց ամեն օր ավելի լավ եմ զգում այն բժիշկների շնորհիվ, ովքեր արագ հայտնաբերեցին վիրուսը և ձեռնամուխ եղան բուժմանը», - գրել է ֆուտբոլիստը: