Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. բժիշկները 7 ամսական հղի կնոջը մահացած են հայտնաբերել
ОбществоԱյսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմանում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին «Հրազդան» բժշկական կենտրոնից։
Նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Լյուդմիլա Ա․-ն էր։ Ըստ բժիշկների՝ մահացածը գտնվում էր հղիության 7-րդ ամսում։
ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավարը, որը եղել է դեպքի վայրում, մեզ հետ զրույցում ասաց, որ մահվան պատճառը դեռևս անհայտ է։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։