ՏԿԵ փոխնախարարն անդրադարձավ դիակիզարաններ ունենալու հարցին
ՀասարակությունՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ գործող օրենքում կա դիակիզարան ստեղծելու կարգավորում, սակայն Հայաստանում դեռ չկան նման չափորոշիչներին համապատասխանող մասնավոր գերեզմանատներ:
Այս մասին Տերտերյանն ասաց Ազգային ժողովում` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Մենք հիմա էլ հուղարկավորությունների մասին օրենքով ունենք մասնավոր գերեզմանատների հնարավորություն, և դրանց չափորոշիչների մեջ, ի թիվս այլ պահանջների, կա դիակիզարան ունենալու պարտադիր պահանջ: Ցավոք, դեռ մենք մասնավոր գերեզմանատներ, ամեն դեպքում՝ այդպիսի չափորոշիչներին բավարարող գերեզմանատներ չունենք»,- ասաց Տերտերյանը: