Վարչապետին հավատալ պարտավոր եք․ Գրիգորյանը՝ Փաշինյան-Գասպարյան տարբեր պնդումների մասին
ՔաղաքականՀրապարակվում է բավարար չափով այն տեղեկատվությունը, որի շրջանակներից ես չեմ կարող դուրս գալ, դրա իրավունքը չունեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու հայտարարություն արել է, թե ոչ:
«Այո՛, ես մասնակցել եմ այդ նիստին և համարում եմ, որ նիստի հետ կապված եղել է հրապարակված մաս, որը բավարար է, որը բոլոր հարցերին տալիս է պատասխան: ԱԽ նիստում՝ ով, ինչ է ասել, ես դրա մասին կարող եմ խոսել այնքանով, որքանով թույլատրելի լինի, ավել բան չեմ ասի, դա գաղտնի է»,- ասաց փոխվարչապետը, հավելելով. «Վարչապետը հայտարարել է՝ ինչ է տեղի ունեցել, դուք չեք հավատո՞ւմ, դուք պարտավոր եք հավատալ, որովհետև պետական առաջին պաշտոնյան է ասում դա»,-ընդգծեց Մհեր Գրիգորյանը: