«Չարիքը բոլորիս մոտ էլ կա». Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ ԿԸՀ-ն բավարարել է ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի Հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում հարուցված շինծու քրգործերը խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը. Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը.  Sputnik Արմենիա Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը լուծվեց․ ասում էր՝ ականապատման քարտեզ չունենք. ԱԽ քարտուղար Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ․ Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանին Մահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. ՔԿ-ն տեսանյութ է տարածել Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է. Արման Բաբաջանյանը` Նիկոլ Փաշինյանին 

Տեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց. Արա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

Տեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբանների միության ղեկավար Արա Զոհրաբյանը, ով իր գրառումը վերնագրել է. «ԲԴԽ նախագահի հարցը»:

Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումը.

«Առանց անձնավորելու ԲԴԽ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին, պետք է նշեմ, որ տեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց:

Գործադիր իշխանությունը (վարչապետի դեմքով) և օրենսդիր իշխանությունը (իշխող ուժի պատգամավորների դեմքով) թիրախավորել են դատական իշխանությանը:

Ըստ հրապարակումների՝ «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ։ … Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել է», թե Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու իր վարույթում գտնվող գործերից մեկով հանձնարարություններ տվել՝ ասելով- թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք։»:

Հղումը՝ https://www.tert.am/am/news/2021/04/15/Vardazaryan/3584826

Բարձրագույն դատական խորհուրդը 15.04.2021թ. որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Նույն կերպ կասեցվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ (նախագահ) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները:

Հղումը՝ https://court.am/hy/decisions-single/778

Այս թեմայի մասով առկա է առնվազն 2 խնդիր, որը քրեական հետապնդում իրականացնող մարմինը պետք է գոնե իրավաբանական հանրույթին պարզաբանի.

1. Արդյոք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը իր լիազորությունների իրականացմանը չի առնչվում.

ԲԴԽ որոշումից տեղեկանում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՈՉ ԻՐ լիազորությունների իրականացման կապակցությամբ:

ԶԼՄ հրապարակումներից տեղեկանում ենք, որ ըստ հաղորդման՝ Ռ.Վարդազարյանը զանգել է դատավորին ասելով- թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք:

Այստեղից կարող ենք հետևություն անել, որ Ռ.Վարդազարյանի ենթադրյալ զանգը ուղղված դատավորին քրեական հետապնդման մարմնի կողմից կարևորվել է հաշվի առնելով Ռ. Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնեական դիրքը (բնական է, որ այս փաստը դեռ պետք է ապացուցվի):

Հիմա հարց, եթե ԲԴԽ նախագահը իր պաշտոնեական դիրքով է դատարանի գործունեությանը միջամտել, իսկ ԲԴԽ նախագահը զուգահեռ նաև դատավոր է, ապա ինչպես կարող է քրեական հետապնդման մարմինը պնդել, որ Վարդազարյանի ենթադրյալ գործողությունը կապված չէ իր լիազորությունների իրականացման հետ: Բարձրագույն դատական խորհուրդն այս տրամաբանությունն ու փաստն ընդունել է իր 15.04.2021թ. որոշման 2-րդ կետով, երբ դատավորի լիազորությունների կասեցման ուժով կասեցրել է նաև ԲԴԽ նախագահի լիազորությունները:

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ:

Այս նորմի ուժով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել առանց ԲԴԽ համաձայնության: Մինչդեռ ԲԴԽ-ն այդպիսի համաձայնություն չի տվել: Առանց այդ համաձայնության քրեական հետապնդում չէր կարող իրականացվել:

2. Ինչպես է քրեական հետապնդման մարմինը շրջանցել ԲԴԽ-ին քրեական հետապնդման հարցով.

Ըստ www.court.am կայքի տվյալների Ռուբեն Վարդազարյանը դատավոր է նշանակվել 2009 թվականի փետրվարի 27-ից:

2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն՝ …. դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ ….. առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության։

2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Այս նորմերից հետևում է, որ մինչև 21.12.2015թ. նշանակված դատավորի նկատմամբ տարածվում է նախորդ խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության երաշխիքները: Այսինքն, նույնիսկ դատավորի` ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդումը կարող էր հարուցվել (մեղադրանքն առաջադրվել) միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ:

Հ.Գ. Իրավաբանական հանրույթն արձանագրում է իրավական համակարգերի ոչնչացման պատասխանատուներին և գործող անձանց: Մի բան հիշեք՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑՈՂԻԿ Է»,- գրել է նա:

ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐՑԸ ➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖ Առանց անձնավորելու ԲԴԽ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին, պետք է...

Posted by Արա Զոհրաբյան on Friday, April 16, 2021
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փակ խուց, ամբողջ օրը նստած, մենակ «отбой-подъём». Նարեկ Սիրունյանը՝ Բաքվում անցկացրած օրերի մասին. ArmLur.amԽնդիրը, կարծես թե, գնում է լուծման․ ԱԽ քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին«Չարիքը բոլորիս մոտ էլ կա». Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ ԿԸՀ-ն բավարարել է ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի Հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում հարուցված շինծու քրգործերը խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը. Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը.  Sputnik ԱրմենիաԸնտրություններով կարելի է 3 նախագահների էջը փակված համարել․ Արմեն Գրիգորյան Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետԱյվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը լուծվեց․ ասում էր՝ ականապատման քարտեզ չունենք. ԱԽ քարտուղարԸնտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ․ Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՄահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. ՔԿ-ն տեսանյութ է տարածել Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է. Արման Բաբաջանյանը` Նիկոլ Փաշինյանին Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեններ են կամավոր հանձնել Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էդմոն Մարուքյանի հետՄեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենին ու ամուսնուն մեղադրանք է առաջադրվել Արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը անընդունելի են. Արցախի ՄԻՊԻնձ առաջադրված մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ․ Արմեն Չարչյան31 մլն դրամ` Ռայնիսի փողոցում փլուզված շենքի վերանորոգման համար Արցախի ՄԻՊ-ը այցելել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներինԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Փաշինյանը 2018թ.-ից ընկալվում էր որպես աղքատների պաշտպան, Քոչարյանը իր կազմած ընտրացուցակով, փոխանակ մարդկանց մեջ փոխեր այս կարծրատիպը, ավելի ամրապնդեց․ Գուրգեն Վարդանյան Արայիկ Հարությունյանի մտահղացումը լի է արկածախնդրությամբ. Մետաքսե Հակոբյան Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետԴատարանը քննում է Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը. ՈՒՂԻՂՈւզում ենք ազատվել պարտության սիմվոլից. հացադուլ՝ Արցախի նախագահի հրաժարականի պահանջովԻտալիայում դեռահասը դատի է տվել պատվաստանյութի կիրառությանը դեմ իր ծնողներինՄինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. տարածաշրջանային այցը օրակարգում է Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին«Կլինենք ձեր կառավարության կողքին»․ Փաշինյանը հանդիպել է Լևոն Շիրինյանի հետ1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համարՎարանդայի շրջանում ևս մեկ աճյուն է հայտնաբերվելՄայր Աթոռը ողջունել է Փաշինյանի առաջարկը հոգևոր առաջնորդների հետ երկխոսության վերաբերյալ Փաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս՝ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի Տագնապալի են ապօրինի ծառահատումները Դալմայի այգիներումՄտածում էի՝ «Հանրապետությունը» կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը. Փաշինյանը հանդիպել է Արամ ՍարգսյանինԽաբեությամբ, տերմինալով գումարը փոխանցելու միջոցով հափշտակել է 172.000 և 150.000 ՀՀ դրամ գումար Մահացել է երկրի 1-ին դեմքերի ինքնաթիռի հրամանատար Ալեքսանդր ԲալտայանըՎարդան Ոսկանյանը խոսել է վարչախմբի՝ այդչափ ձայներ ստանալու պատճառների մասին Ժողովուրդը Փաշինյանին ներեց թե՛ պարտությունը, թե՛ նվաստացումը. ԿոմմերսանտՔանի կա «բաց հասարակությունը»՝ կապիտուլյանտը կամ կապիտուլյանտակերպերը հավերժ վերարտադրվելու են. ԷլբակյանՀայաստանի և Վրաստանի սահմանային անցակետերի դիտարկման փորձն օրինակելի է Եվրոպայում․ ՄԻՊ Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանի ծնողները նրան ավտոմեքենա նվիրեցին Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհվածների հիշատակինՓաշինյանն իր դառը փորձով սովորեց հավատարիմ լինել. Դմիտրի ՏրենինՔաղաքացին List.am-ի միջոցով ապօրինի կերպով ծխախոտ է վաճառել. ՊԵԿՎարույթ է ընդունվել անչափահաս երեխային ապրուստի միջոց վճարելուց խուսափելու գործը․ ԱՀ ՔԿ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները Փորձ է արվել վախեցնելու, լռեցնելու, ինչը չի ստացվելու. ՀակոբյանՍա Փաշինյանի համար բարեփոխումները շարունակելու հնարավորություն է. Էստոնիան շնորհավորել է ԱԺ ընտրությունների առթիվ
Ամենադիտված